Items filtered by date: Երեքշաբթի, 07 Հուլիսի 2020
Երեքշաբթի, 07 Հուլիսի 2020 22:25

Էպիկենտրոն 07.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Վերաքննիչ քրեական դատարանն ավարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության վերաքննիչ բողոքների քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը: «Գագիկ Ծառուկյանը ոչ թե խոչընդոտել, այլ նպաստել է գործի քննությանը և դրսևորել է պատշաճ վարքագիծ»,- մոտ 6 ժամ տևած նիստից հետո լրագրողներին ասել են ԲՀԿ նախագահի պաշտպանները: Նրանք կրկին հայտարարել են, որ Գագիկ Ծառուկյանի դեմ որևէ ցուցմունք չկա, ուստի դատախազության բողոքն անհիմն է: Նշենք, որ ԲՀԿ նախագահը դատարան չի ներկայացել:

Աժ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ շրջանառության մեջ էր դրել նախագծերի փաթեթ, որով բաց տարածքում դիմակ չկրելու համար տուգանքի չափը դառնալու էր 20.000, իսկ փակ տարածքում՝ 50 000 դրամ: Նախագիծը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում: Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներն այն անվանել են խայտառակություն, քաղաքացիներն էլ չեն թաքցրել իրենց զայրույթն ու վրդովմունքը: Օրվա կեսին,սակայն, հայտնի դարձավ, որ նախագիծը շրջանառությունից հանվել է: Լիլիթ Մակունցը ՀԺ-ին հայտնել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը նպատակահարմար չի համարել հարցն ընդգրկել օրակարգում: Իսկ թե ինչու՞, Մակունցի չի մանրամասնել:

Սահմանադրական դատարանի այսօր նշանակված նիստերը քվորումի բացակայության պատճառով չեն կայացել: Նախատեսված 7 նիստերի օրակարգում ընդգրկված էր նաև Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա, քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործի քննությունը: Նիստերն իրավազոր կլինեին, եթե դրանց մասնակցեր ՍԴ առնվազն 5 անդամ: Թե դատավորներից ովքե՞ր են եկել նիստի և ովքե՞ր բացակայել, որևէ մեկնաբանություն չի տրվել: Ի դեպ, հայտնի է դարձել, որ Հրայր Թովմասյանը, Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանը և Ֆելիքս Թոխյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ն արդեն գրանցել է նրանց գանգատը և հարցաշար ուղարկել Հայաստանի կառավարությանը

Վաղ առավոտից իրավիճակը լարված է եղել Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում։ Բնակիչները նոր պայքար են սկսել ընդդեմ նախկին գյուղապետի, որն իր նկատմամբ քրեական գործի կարճումից հետո որոշել է օրենքի ուժով վերականգնել պաշտոնը: Մարզպետը հանձն է առել կազմակերպել գործընթացը՝ առաջացնելով եղեգնուտցիների վրդովմունքը: Բողոքի դուրս եկած բնակիչները մարզպետին մեղադրում են նախկին իշխանությանը սպասարկելու համար և նրա դեմ նույնիսկ դատական հայց են ներկայացրել: Եղեգնուտի նախկին գյուղապետն «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում արձագանքել է իրեն ուղղված մեղադրանքներին, պարզաբանում է տարածել նաև մարզպետարանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ քաղաքական հետապնդման ու հաշվեհարդարի փորձերը: «Երկրի, քաղաքացու առջեւ այս դժվարին ժամանակներում ծառացած սոցիալական կարեւորագույն խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունն իր ամբողջ ռեսուրսն ու ֆեյք ինդուստրիան, որի վրա պետական հսկայական միջոցներ են ծախսվում, ուղղել է ԲՀԿ նախագահի եւ ԲՀԿ պատգամավորների հանդեպ անբարո քաղաքական հաշվեհարդարների կազմակերպմանը»,-նշված է հայտարարության մեջ: ԲՀԿ քաղաքական խորհուրդը կոչ է անում իշխանությանը ձեռնպահ մնալ խուլիգանական արարքներից։ Իսկ միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում է անարձագանք չթողնել պատգամավորների, քաղաքական գործիչների հանդեպ իշխանության սանձազերծած արշավը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։