Items filtered by date: Ուրբաթ, 03 Հուլիսի 2020
Ուրբաթ, 03 Հուլիսի 2020 22:00

Էպիկենտրոն 03.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 03 Հուլիսի 2020 20:15

Անցուդարձ 03.07.2020

Published in Անցուդարձ

Ոստիկանության ծառայողներն այսօր այցելել են «Արմնյուզ» հեռուստաընկերություն և վարչական վարույթ հարուցել այն բանի համար, որ հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանն իր հեղինակային հաղորդման ժամանակ դիմակ չի կրել: «Մենք սա դիտարկում ենք, որպես «Արմնյուզ»-ի և լրատվամիջոցների ազատությանն ուղղված ձեռնոց, որը ստանալու է իր համարժեք պատասխանը»,- հայտարարել է «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը: «Քառյակ մեդիա» ընկերության տնօրեն Արամ Անտինյանն էլ տեղի ունեցածը համարել է պետական մակարդակով փնթիության արդյունք:

ՍԱՏՄ աշխատակիցները հերթական շրջայցն են անցկացրել Երևանում: Մայրաքաղաքի հարավարևմտյան թաղամասում կատարած ստուգումների ընթացքում անակնկալ ցուցանիշ է արձանագրվել: Դիտարկված առաջին 4 հաստատություններից միայն 1-ում է խախտում արձանագրվել: Այդուհանդերձ, տեսուչների խոսքով՝ ամենամեծ թվով խախտումները հիմնականում կապված են լինում սոցիալական հեռավորության ու հատուկ աղբամանների բացակայության հետ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր դատարանում ցուցմունք է տվել Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով: Դատավարությանը նախարարը մասնակցել է վկայի կարգավիճակով: Նիստը եղել է դռնփակ: Նիստի ավարտից հետո Թորոսյանը լրագրողների հետ զրույցում գնահատել է Հայաստանում համաճարակային իրավիճակը, նաև անդրադարձել կորոնավիրուսից մահացած գյումրեցի կնոջ դիակի անհետացման, ապա հայտնաբերման սկանդալային պատմությանը:

Առավոտյան ժամը 11.30-ի սահմաններում միջադեպ է արձանագրվել Սահմանադրական դատարանի շենքի մուտքի մոտ: Ոստիկանները թույլ չեն տվել 1998 թվականից ՍԴ անդամ աշխատած Հրանտ Նազարյանին մուտք գործել բարձր դատարանի շենք: «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հաստատել է լուրը: Միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել ոստիկանությունը՝ նշելով, որ ՍԴ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործել դատարանի վարչական շենք:«Ոստիկանությունն իրեն վերապահել է ՍԴ-ի գործառույթներ, իսկ դատավորի մուտքը խոչընդոտած սպաները կատարել են հանցագործություն»,- ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Իտալական հայտնի «Չերամիզիա» բրենդն իր դուստր գործարանն է հիմնելու Հայաստանի տուրիստական քաղաք Ջերմուկում: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի հերթական համատեղ խոշոր նախագիծն իրականություն կդառնա մինչև տարեվերջ՝ Ջերմուկում ստեղծելով նոր աշխատատեղեր: Այդ նպատակով արդեն համագործակցության հուշագիր է ստորագրվել «Իթալիան սթոունվեյր» հոլդինգի փոխնախագահի և Ջերմուկ համայնքի ղեկավարի միջև:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։