Items filtered by date: Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2020
Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2020 22:01

Էպիկենտրոն 29.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօրվանից մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ պլանային զորավարժությունները: Դրանք անցկացվում են հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում: Եվ այն պահին, երբ սահմանում իրավիճակը լարված է:« Էպիկնետրոն»-ը փորձագետներից հետաքրքրվել է, թե արդյոք զորավարժությունները անհանգստանալու առիթ կարո՞ղ են ստեղծել: Ի դեպ, Թուրքիայի նախագահի խոսնակն էլ հայտարարել է, որ իրենք պատրաստ են մինչև վերջ կանգնել Ադրբեջանի կողքին, եթե նույնիսկ իրենց եղբայրական երկրի դեմ դուրս գան Հայաստանն ու Ռուսաստանը: Այս ու այլ զարգացումների մասին՝ ներկայացվող տեսանյութում:

«Բիլայն» ապրանքանիշով «Վեոն Արմենիա» ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոս բաժնետոմսերը, Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությամբ, կգրավադրվեն բանկում: Նորաստեղծ «Թիմ» ընկերությունը 100 տոկոս բաժնետոմսերը գնել էր՝ պայմանավորվելով այն գրավադրել, վարկային միջոցներով վճարել բաժնետոմսերի գումարն ու կատարել ներդրումներ:

Արդեն երրորդ տարին անընդմեջ Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ծաղկման երևույթներ են գրանցվում: Մասնագետները փաստում են, որ լիճը ծաղկման նախավերջին՝ ինտենսիվ փուլում է: Նշվել է նաև մտահոգիչ երևույթի պատճառների մասին: Իր հերթին, կառավարությունը խիստ հանձնարարականներ է տվել պատկան գերատեսչությանը, նախարարի պաշտոնակատարն էլ ներկայացրել է մինչև այս կատարված աշխատանքները: Ի՞նչ է արվել և ի՞նչ պետք է անել Սևանա լճի հետագա ծաղկման գործընթացը մեղմելու և բացառելու համար:

Չորեքշաբթի, 29 Հուլիսի 2020 20:05

Անցուդարձ 29.07.2020

Published in Անցուդարձ

ԱԺ պատգամավորները հանդիպել են «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների հետ, լսել նրանց բողոքներն ու փաստարկները, որոնք վերաբերում են ԿԳՄՍ նախարարության խախտումներին: Մասնավորապես, հայտերի ընդունման գործընթացը սկսվել է մայիսի 15-ին, սակայն նոր կարգը ուժի մեջ է մտել մայիսի 26-ին: Իշխանական պատգամավորը պաշտպանել է նախարարության դիրքորոշումը, ինչը հանգեցրել է բանավեճի դիմորդի և պատգամավորի միջև: Իսկ ընդդիմադիր ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն խոստացել են աջակցել դիմորդներին: Ավելի ուշ երիտասարդները ծնողների և փաստաբանների ուղեկցությամբ գնացել են վարչական դատարան և հայց ներկայացրել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։