Items filtered by date: Շաբաթ, 06 Հունիսի 2020
Շաբաթ, 06 Հունիսի 2020 22:18

Էպիկենտրոն 06.06.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Մեր առողջապահական համակարգը այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է աշխատում, որ հոսպիտալիզացիայի սպասող հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցում»,- երեկոյան հայտարարել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ շուրջ 200 հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալիզացիայի իր հերթին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բժշկական օգնության ուշացման պատճառով նույնիսկ մահվան դեպք է գրանցվել: Ըստ կառավարության ղեկավարի՝ այսօր պարետատան նիստում քննարկվել է տոտալ արգելափակում հայտարարելու որոշումը, բայց այն հավանության չի արժանացել, քանի որ չի բերելու ցանկալի արդյունքերի:

«Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը տնտեսության կործանման պատճառ դարձավ»,- հայտարարել է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ արտակարգ դրությունը մեծ ազդեցություն է ունեցել հատկապես մանր ու միջին բիզնեսի վրա, որոնք ֆինանսական մեծ կորուստներ են գրանցել:

Սահմանված նորմերի խախտման հետքերով գնացել են նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները: Կասեցվել է խախտումներ թույլ տված մի շարք տնտեսվարողների գործունեությունը: Եղել են ինչպես մեկանգամյա, այնպես էլ կրկնակի արձանագրությունների հիման վրա իրականացված կասեցումներ:

Արդեն երեք օր է՝ պարետի որոշմամբ բացօթյա տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Երեկ էլ այդ կարգը խախտելու համար ոստիկանությունը քաղաքացու էր բերման ենթարկել: Զգաստացրե՞լ է այսօր քաղաքացիներին երեկվա աղմկահարույց միջադեպը: «Էպիկենտրոն»-ի շրջայցը քաղաքում պարզել է, որ շատերը ոչ միայն չեն կրում դիմակ, այլև երբեմն ձևացնում են թե չգիտեն, որ նման որոշում կա: Ոմանք էլ պնդում են, որ պատրաստ են ձերբակալվել, բայց դիմակ չկրել:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը՝ հանրային սննդի օբյեկտներում: Այսօր ևս տեղի են ունեցել լայնածավալ ստուգայցեր: Խախտումների պատճառով վերջին ամսում  կասեցվել է հանրային սննդի 300 օբյեկտի աշխատանք: 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։