Items filtered by date: Չորեքշաբթի, 18 Մարտի 2020
Չորեքշաբթի, 18 Մարտի 2020 22:00

Էպիկենտրոն 18.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 18 Մարտի 2020 20:15

Անցուդարձ 18.03.2020

Published in Անցուդարձ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն անցել է 100-ը: «Շանթ» հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ վարակվածները 102-ն են, որոնց 75 տոկոսը 2 աղբյուրից են: «Առաջին աղբյուրը Էջմիածնի միջադեպի հետ կապված մարդիկ են, 2-րդ աղբյուրը արտադրամասի դեպքերն են»,- ասել է Փաշինյանը: Նա նշել է, որ արտադրամասը կապ ունի Իտալիայի հետ: «Իտալացի ինստրուկտորը, որը առողջապահության նախարարության հսկողության տակ է եղել, ժամանել է արտադրամաս, բայց ջերմիջեցնող դեղեր խմելու միջոցով թաքցրել է իր իրական վիճակը: Նա 1-2 օր անցկացրել է արտադրամասում, որից հետո հեռացել է Հայաստանից և թողել է այդպիսի հետևանք»,- հայտնել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև թեմայից դուրս մեկ հարցի՝ հայտարարելով, որ որոշում է կայացրել Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Ոստիկանապետ, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին՝ ԱԱԾ տնօրեն:

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է հանրակրթական դպրոցներում դասղեկներին տրվող հավելավճարների հարցը: Նախագիծը ներկայացրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա առաջարկել է վերանայել գործող մեխանիզմը: Նախարար Արայիկ Հարությունյանը նույնպես ոլորտում խնդիրներ է արձանագրել: Որոշվել է նախագծի քննարկումը երկու ամսով հետաձգել: Փոխարենը հանձնաժողովում թեժ քննարկում է ծավալվել Կառավարության ներկայացրած այն նախագծի շուրջ, որով առաջարկվում է գովազդային եթերաժամանակ հատկացնել Հանրային հեռուստաընկերությանը:

Այսօրվանից ուժի մեջ է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջև ցամաքային և օդային հաղորդակցությունը: Այդ սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Այս մասին կառավարությունում հրավիրած ասուլիսում ասել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նրա խոսքով՝ այդ որոշմամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև անձինք, ովքեր չունեն քաղաքացիություն, սակայն ունեն Հայաստանում օրինական հիմքերով բնակվելու իրավունք, կարող են վերադառնալ մեր երկիր:

Նախորդ տարի խորհրդարանը սահմանել էր 14 հազար դրամ պետտուրք ՝ 1 տոննա ցեմենտ ներկրելու համար։ Օրենքը պետք է գործեր մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը: Նախագիծն այսօր բավական բուռն քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որից հետո որոշել են ժամկետը երկարաձգել մինչև դեկտեմբերի 31-ը: էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշել է, որ Իրանից ներկրվող ցեմենտի գներն անբնական ցածր են, ինչը պետտուրքի ավելացման դեպքում լուրջ սպառնալիք կարող է դառնալ տեղական արտադրողների համար:

Արտակարգ դրության պայմաններում դպրոցները փակ են, սակայն ուսումը շարունակել կարելի է: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկում է հեռավար ուսուցման պիլոտային ծրագիրը: Նախարարության յութուբյան ալիքում ու Հանրային հեռուստաընկերության եթերում ամեն առավոտ դասեր ու դասախոսություններ կլինեն: Սա հնարավորություն կտա բաց թողնվածը լրացնել, և ուսումը հնարավոր դարձնել նաև Հանրապետության հեռավոր մարզերում:

«Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84-ի»,-ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է վարչապետը: Դեպքերի 81 տոկոսն Էջմիածնի և երևանյան արտադրամասի ուղղություններն են: Այս պահին մեկուսացված է 444 անձ, 799 մարդու էլ կառավարությունը հորդորել է ինքնամեկուսանալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վարակակիրների վիճակը լավ է, բարդացած դեպքեր չկան: «Ըստ էության, կորոնավիրուսն առայժմ մեզ համար անցնում է թեթև սցենարով, ռիսկային գոտում գտնվող մեր հիվանդները լավ են»,- ասել է վարչապետը: Անդրադառնալով դեղատներում սպիրտի ու ալկոգելի պակասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ամեն օր վերամշակվում է 11 հազար լիտր սպիրտ, որի մոտ կեսը գնում է ալկոգելի արտադրությանը: «Այն փաստը, որ որոշ դեղատներում ալկոգել չկա, ցույց է տալիս, որ քաղաքացիները խուճապային գնումների են գնացել, մարդկանց տներում կա կուտակված ալկոգել»,- ասել է վարչապետը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։