Items filtered by date: Երեքշաբթի, 04 Փետրվարի 2020

Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը փետրվարի 14-ից 16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Կարևորագույն ստուգատեսի նախապատրաստական վերջին փուլը մեր ընտրանին անցկացնում է օլիմպիական ավանում։ Թե ովքեր կմեկնեն մրցավայր, և ինչ սկզբունքով է ընտրվել հավաքականի կազմը, կներկայացնի Արամ Մանուկյանը։

Երեքշաբթի, 04 Փետրվարի 2020 20:30

Անցուդարձ 04.02.2020

Published in Անցուդարձ

Դատավոր Աննա Դանիբեկյանը սանկցիա է կիրառել Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների պաշտպանների նկատմամբ, որոնք նախորդ դատական նիստը բոյկոտել և չէին ներկայացել դատարան: Պաշտպանները դատարանին հայտնել են, որ այդ կերպ իրենց դժգոհությունն են հայտնել դատավոր Դանիբեկյանի գործողություններից: Սանկցիան կիրառելուց հետո նիստը շարունակվել է: Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացրել:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է 2019 թվականի պետական բյուջեի 9 ամսվա կատարողականը, որով ենթադրվում է, որ պակասուրդը լինելու է 65 միլիարդ դրամ՝ 154 միլիարդի փոխարեն: Գլխադասային հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև հարկային գաղտնիքի բացահայտման հարցը: Իշխանական պատգամավորների և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի տեսակետներն էականորեն տարբերվել են, արդյունքում ծավալվել է թեժ քննարկում:

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ներառված նախագծերի փաթեթը բուռն ու բացասական արձագանքի է արժանացել: Խորհրդարանական ընդդիմադիրները նշում են, որ կա օրենքի գերակայության խնդիր, և անելու են առավելագույնը՝ այն պահելու համար: «Նախաձեռնության նպատակն է լուսանցք մղել, մարգինալացնել, խաղից դուրս թողնել սահմանադրական դատարանը»,- նշել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն արձանագրել է, որ չի կարելի ամբողջ քաղաքական օրակարգը զբաղեցնել մեկ անձի հարցով: Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հրաժարվել են պատասխանել «էպիկենտրոն»-ի հարցերին:

«Իշխանությունները բարձր մակարդակով «թրոլլինգի» են ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին ու Վենետիկի հանձնաժնաժողովի նախագահին»,- հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ էլ՝ եթե այս գործելաոճը շարունակվի, Հայաստանի վերաբերյալ զեկույցներում գնահատականները շատ ավելի խիստ են լինելու: Վենետիկի հանձնաժողովի նախագահի և ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունները իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև բուռն բանավեճի պատճառ են դարձել: Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ երկու հայտարարություններն էլ ուղղված են ոչ թե իշխանությանը, այլ Հրայր Թովմասյանին:

Երեքշաբթի, 04 Փետրվարի 2020 07:40

Էպիկենտրոն 04.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։