Items filtered by date: Չորեքշաբթի, 04 Նոյեմբերի 2020
Չորեքշաբթի, 04 Նոյեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 04.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Գործողություն «գյոռբագյոռ». այսպես է ՊԲ-ն անվանել Շուշիի հարակից տարածքներում ադրբեջանավարձկան ջոկատների ոչնչացումը: Հրապարակվել է նաև բերդաքաղաքի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման վերացման բացառիկ տեսանյութը: Այսօր թշնամին հարձակման փորձ էր արել նաև Բերձորից հարավ-արևելք ընկած ճակատային գծում, սակայն տապալվել էր՝ կորցնելով 5 տանկ և 2 ՀՄՄ: ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթացել են որոնողական գործողություններ: Դրանով պայմանավորված՝ ՊԲ-ն հայտնել է Շուշի-Բերձոր ճանապարհի որոշ հատվածների՝ միայն քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ լինելու մասին:

Չորեքշաբթի, 04 Նոյեմբերի 2020 20:30

Անցուդարձ 04.11.2020

Published in Անցուդարձ

ԼՂ դեմ հարձակվող ահաբեկիչները պատրաստվում են իրենց գործողությունները շարունակել այլ երկրներում: Այս մասին Ազգային ժողովում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է օմբուդսմեն Արման Թաթոյանը: ՄԻՊ-ը հիշեցրել է մի տեսանյութի մասին, որում սիրիացի ահաբեկիչը հավաքում է զենքերը և ոգևորված ասում՝ ինչ լավ է, որ այդքան շատ զինատեսակներ են ձեռք բերում, դրանք իրենց հետ կտանեն և կշարունակեն կռվել այլ երկրներում:

«Արցախը հաղթելու է, քանի որ մեր դեպքում հաղթանակը սեփական տունը, արժեքները, ժառանգությունը պաշտպանելն է»,- ասել է հանրապետության նախագահը: Արմեն Սարգսյանն ընդունել է սփյուռքահայ և օտարերկրացի քաղաքական-հասարակական գործիչների ու լրագրողների, ովքեր պատրաստվում են այցելել նաև Արցախ: Հանդիպման ընթացքում նախագահն ընդգծել է պատերազմի դադարեցման անհրաժեշտությունը:

Խոցված 5 տանկ, կորցրած 2 ՀՄՄ. այս ճակատագրին է արժանացել թշնամու հարձակման փորձը Բերձոր քաղաքից հարավ-արևելք ընկած ճակատային գծի հատվածում՝ առավոտյան 10:30-ից մինչև ժամը 14-ը: Իսկ կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ, սակայն կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել: Առավոտյան ՊԲ-ն հաղորդել է, որ հայտնաբերված թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:

Տեսանյութը Արցախից Երևան եկած մի կնոջ մասին է, որը 9 հոգանոց ընտանիքով ապրում է վարձով ու փորձում որևէ մեկին չանհանգստացնելով՝ հոգալ ընտանիքի կարիքները: Սուսաննան հագուստի ու անհրաժեշտ իրերի փոխարեն Արցախից իր հետ բերել է ժենգյալով հաց թխելու համար նախատեսված թավան:

Խորհրդարանը շարունակում է քննարկել 2021 թ.-ի համար պետական գերատեսչություններին հատկացվող ֆինանսական միջոցները: Այսօր ԱԺ են ներկայացել իրավական ոլորտի պատասխանատուները: Արդարադատության նախարարության բյուջեն ավելացել է 3 մլրդ դրամով, որից 2-ը տրամադրվելու է հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծմանը: Նախարար Բադասյանն անդրադարձել է կալանավորներին ռազմաճակատ ուղարկելու վերաբերյալ հարցին: Միևնույն ժամանակ նշել է, որ ինքը դեռևս չի պատրաստվում մեկնել առաջնագիծ:

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, իսկ 144-ը վիրավոր է: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է մինչև նոյեմբերի 2-ը իրենց ձեռք բերած փաստական տվյալները, թե ինչ վնասներ են կրել քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները: Ադրբեջանական ագրեսիայից վնասվել է 61 դպրոց, 10 մանկապարտեզ , 2100 մեքենա և շարժական գույք: Այս թվերում ներառված չեն այն բնակավայրերը, ուր ներխուժել են ադրբեջանցի դիվերսիոն խմբերը և որտեղ հիմա ռազմական գործողություններ են ընթանում, նշել է Արտակ Բեգլարյանը:

Թիկունքում նորանոր գաղափարներ են ծնվում՝ առաջնագծում կանգնած տղաներին ոգեշնչելու համար: Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանում հատուկ արկղ է տեղադրվել, որտեղ քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց գոտեպնդող խոսքերն ու բերամաղթանանքներն ուղղելու առաջնագիծ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։