Items filtered by date: Ուրբաթ, 09 Հոկտեմբերի 2020
Ուրբաթ, 09 Հոկտեմբերի 2020 23:30

Էպիկենտրոն 09.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հյուսիսային ու հարավային ուղղություններով մարտական գործողություններն այսօր ծանր են եղել: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ նախորդ օրվա համեմատ հյուսիսային հատվածում կրակն ավելի թեժ է եղել: Նա Հադրութը, Ջաբրայիլն ու հարակից գյուղերը գրավելու՝ Ալիևի հայտարարությունը համարել է ծիծաղելի՝ նշելով, որ այդ հայտարարության ժամանակ ինքը ռուս լրագրողների հետ եղել է Հադրութում: «Կան կասկածներ, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է, և շատ հնարավոր է՝ Ալիևը հայտնվել է այդ ծուղակում»,- ասել է Հովհաննիսյանը:

ԱՄՆ-ի տարբեր նահանգներից ավտոերթով Վաշինգտոն ժամանած հազարավոր հայեր «Երևանը խաղաղություն է ուզում, իսկ Բաքուն՝ Երևանը» կոչերով ակցիա են անցկացրել Սպիտակ տան դիմաց: Նրանք ԱՄՆ կառավարությունից պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը, Թուրքիային զրկել ՆԱՏՕ-ի անդամակցությունից, դադարեցնել ֆինանսավորումը Ադրբեջանին ու Թուրքիային: Միջոցառում է կազմակերպվել նաև հայաշատ Գլենդելում:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի գործընկերների հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիան: Դաշինքն իր մտահոգությունն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին և Թուրքիային անհապաղ դադարեցնել կրակը: Նաիրա Զոհրաբյանի հետ հեռախոսազրույցում եվրոպացի գործընկերները նաև իրենց վրդովմունքն են հայտնել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը չփոխելու՝ վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը տեսաուղերձ է հղել հայոց բանակի զինվորներին և ամբողջ աշխարհին՝ նշելով, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց նյութեղեն զենքով չեն կարող ընկճել մեր ժողովրդի մնայուն հավատքը: Արամ Առաջինն ընգծել է, որ հայ ժողովրդի հավատքն ու հայրենասիրությունն ավելի զորեղ են, քան աշխարհի ամեն տեսակի զենք:

Երևանում կայացել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ չնայած բոլոր ջանքերին՝ հակառակորդին չի հաջողվել հասնել ոչ մի նշանակալի արդյունքի: «Մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ ենք խաղաղության գործընթացի վերականգնմանը»,- ասել է Փաշինյանը: Ռուսաստանի վարչապետը կարևոր է համարել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը և դիվանագիտական ճանապարհով հակամարտության կարգավորմանն անցնելը:

Մոսկվայում կայանալիք նախարարական հանդիպմանն ընդառաջ՝ ռազմական գործողություններն առաջնագծի բոլոր ուղղություններով շարունակվել են: Մարտերը հատկապես ինտենսիվ են եղել հարավում: Հայաստանի ՊՆ-ն հերքել է Բաքվի քարոզչամեքենայի հերթական սուտը Մինգեչաուրին և Աղջաբադին իբր հարվածելու մասին և նախազգուշացրել է՝ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում ՊԲ-ն տալու է անհամարժեք կոշտ պատասխան: Արցախի նախագահի խոսնակն էլ գրել է՝ «Մեր հրետանու անվրեպ հարվածներից հետո թշնամու շարքերում նահանջի համար ասկյար չի մնացել»:

Ուրբաթ, 09 Հոկտեմբերի 2020 18:00

Հանցանքի հետքով 09.10.2020

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուս ռազմական մեկնաբան Յուրի Կոտյոնոկի վիճակը ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Երեկ նա Ստեփանակերտում բարդ վիրահատություն է տարել, իսկ այսօր արդեն սանիտարական ուղղաթիռով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այսօր վաղ առավոտյան ականապայթյունային վնասվածքներով ևս երկու ռուսաստանցի լրագրող էր տեղափոխվել նույն բուժկենտրոն: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել լրագրողների բուժումը կազմակերպել ամենաբարձր մակարդակով:

ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է ռազմական դրությանը վերաբերող երկու նախագիծ: Դրանցից մեկով վարչական ու քրեական պատասխանատվություն է սահմանվում ռազմական դրության կանոնները խախտելու համար: Մասնավորապես, ռազմական դրության ընթացքում պատերազմական գործողությունների մասին կեղծ ու խուճապ առաջացնող տեղեկություններ տարածողները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Հաջորդ նախագծով հնարավորություն կստեղծվի, որ կամավորներն ու զորակոչիկները պահպանեն իրենց աշխատատեղերը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։