Items filtered by date: Երեքշաբթի, 06 Օգոստոսի 2019
Երեքշաբթի, 06 Օգոստոսի 2019 22:00

Էպիկենտրոն 06.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Դավիթաշեն վարչական շրջանում քաղաքապետարանը փոխել է բոլոր աղբամանները: Երեկվանից մաքրության հարցով զբաղվում է քաղաքային կոմունալ հիմնարկը: Երևանի ավագնու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը կարծում է, որ սա երկարաժամկետ լուծում չէ, և ապագայում աղբահանության խնդրին քաղաքային իշխանությունը նորից բախվելու է: Անհրաժեշտ է «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարել ու նոր օպերատորի ներգրավել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Օքսիջեն» հիմնադրամը հանրային քննարկում էին կազմակերպել աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների և լրացումների հետ կապված՝ իրազեկելու դրանց մասին քաղաքացիներին, լսելու նրանց առաջարկները:

Հյուսիս – հարավ մայրուղու Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնող ենթակապալառու ընկերությունների աշխատակիցները հայտարարել էին, որ այսօր, ինչպես երկու ամիս առաջ` մայիսի 30-ին, փակելու են ճանապարհը Ուջան գյուղի հատվածում` ի նշան բողոքի: Սակայն ճանապարհը փակելուց մեկ ժամ առաջ ակցիայի մասնակիցներին հրավիրել են ոստիկանություն, զգուշացրել,որ ճանապարհ փակելու դեպքում ոստիկանությունը գործելու է իրավաչափ : Ճանապարհը չեն փակել, նորից հանդիպում է նշանակվել կառավարության հետ:

Անդորրայում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հաղթող ճանաչված բասկետբոլի մինչև 18 տարեկանների Հայաստանի կանանց թիմը վերադարձել է Երևան: Մեր մարզուհիները վաստակել են նաև անհատական մրցանակներ: Առաջնության լավագույն բասկետբոլիստուհի է ճանաչվել Կայլա Քեշմեշյանը, իսկ Մերի Մարգարյանն ընդգրկվել է լավագույն հնգյակում: Օդանավակայանում չեմպիոններին մեծ շուքով են դիմավորել: Մարզուհիներն ու մարզիչները նշել են, որ հաղթանակի կայացման գործում մեծ ներդրում ունի ՀԱՕԿ-ը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

«Անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ»,- երեկ երեկոյան Ստեփանակարետի Վերածննդի հրապարակում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի քան 1 ժամ տևած ծավալուն ելույթի ընթացքում Հայաստանի ղեկավարը ներկայացրել է կառավարության ռազմավարական նպատակների աշխատանքային տարբերակը, թվարկել համահայկական օրակարգի իրականացման համար անհրաժեշտ 6 կոնսենսուսները: «Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում ու Արցախում ժողովրդական հավանության դեպքում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ Ստեփանակերտում Համահայկական 7-րդ խաղերն անցկացվելու են ամենաբարձր մակարդակով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։