Ընդհանուր իրավասության դատարանը հերթական անգամ մերժել է ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրիգորյանը նորից ներկա չէր դատական նիստին առողջական վիճակի պատճառով: Առաջին անգամ դատարան էր եկել Գրիգորյանի ֆրանսահայ բժիշկ Նորբերտ Ավետյանը՝ գեներալի գործով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում ներգրավվելու համար:
Ազգային ժողովի մեկ այլ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր անսպասելի մամուլի ասուլիս է հրավիրել: Այն պայմանավորված է եղել իր մասին մամուլի հրապարակումներով: Գեներալը հերքել է, որ իրավապահներն իր տանը որևէ գործողություն են իրականացրել: Բացի այդ Սարոյանը խոսել է վերջին 1 տարվա ընթացքում տեղի ունեցած աղմկահարուց ձերբակալությունների, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի և Մարտի 1-ի վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասին:
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ամուլսարի շահագործումը տեղի բակիչների առողջության վրա: Շտապբուժօգնությունում կատարած շրջայցի ընթացքում այս հարցին է անդրադարձել Առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանի խոսքով՝ այս պահին իրենք ապացույցներ չունեն, որ հանքի շահագործումը շրջակա միջավայրի ու բնակչության առողջության վրա որևէ ազդեցություն կարող է թողնել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv