Մատաղիսի զորամասում այսպես կոչված «հանցավորության որջ» ձևավորվելու մասին տեղեկությունը համացանցում բուռն քննարկումների տեղիք էր տվել: ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժինն իրավիճակին տեղում ծանոթացնելու համար լրագրողների և իրավապաշտպանների համար այց էր կազմակերպել Մատաղիսի զորամաս: Այցի ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանը մանրամասն անդրադարձել է մամուլում տարածված տեղեկություններին, թե՛ իր, թե՛ զորամասի սպայակազմի վերաբերյալ՝ դրանք որակելով վարկաբեկիչ, ինչը մարտական հերթապահություն իրականացնող զորամասի նկատմամբ անթույլատրելի է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաք, որտեղ մասնակցել է բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը: 13 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային այս ծրագիրն իրականացնելու համար կառավարությունը տրամադրել էր արտոնություն:
Բաքվում տաք եղանակը չի սառեցնում տաք գլուխներին: Հարևան երկրում նորից հիշել են հին թեզերը, պահանջել վերադարձնել Արցախը, չեն մոռացել սպառնալ և հայտնել՝ վաղ թե ուշ Հայաստանը փոխհատուցում է վճարելու Ադրբեջանին Արցախի բնական ռեսուրսները շահագործելու համար: Ադրբեջանական այս և այլ տարօրինակությունների մասին մեր գործընկերը զրուցել է «Օրբելի» կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ:
Օգոստոսի 10-ից 15-ը Ծաղկաձորում մեկնարկում է ավանդական դարձած մնջախաղի փառատոնը: Մի քանի օր զբոսաշրջային քաղաքը կապրի մշակութային ու թատերական կյանքով: Ինչպես միշտ Երևանից մեկնողներն անվճար կտեղափոխվեն Ծաղկաձոր՝ մասնակցելու փառատոնին: Այս տարի մնջախաղի միջազգային փառատոնին մասնակցելու են թատերական խմբեր 7 երկրներից:
Դիրքը, որտեղ 2016-ի ապրիլին դասակի հրամանատար Մերուժան Ստեփանյանն իր երեք զինվորների հետ մինչև վերջին փամփուշտը կռվել էր, անառիկ է պահում Արցախի դարպասները։ Պաշտպանության բանակը լիովին տիրապետում է առաջնագծում հաստատված իրավիճակին։ Ամրաշինական, ինժեներական աշխատանքները անընդհատ շարունակվում են։ Մարտական դիրքերը հագեցած են տեսանկարահանող վերջին սերնդի սարքավորումներով։ «Էպիկենտրոնի» նկարահանող խումբը եղել է այն մարտական հենակետերում, որտեղ 2016-ի ապրիլին թեժ մարտեր էին։ Առաջին գծից՝ Հայկ Նավասարդյանի ռեպորտաժը:
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմում էր մի գաղտնի փաստաթղթի մասին, որը պատրաստվել է նախորդ իշխանության օրոք: Իրենք` հանրապետականներն ասում են, որ տեղյակ չեն, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն «Էպիկենտրոնին» ասել է, որ փաստաթղթերի գաղտնիության հարցը կարգավորվում է Սահմանադրական դատարանի որոշմամբ: Խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է հրապարակել այն փաստաթուղթը, որն ըստ վարչապետի՝ վկայում է երկրի «ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակի» մասին: Թեմայի վերաբերյալ քաղաքական ուժերի մեկնաբանությունները լսել է մեր գործընկեր Վաչիկ Գրիգորյանը:
Արցախում նույնպես զինծառայողները չեն զբաղվի սննդի հարցով: ՊԲ-ի առանձին հրետանային բրիգադներից մեկում պետական-մասնավոր գործընկերությամբ առաջին անգամ կիրառվել է զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: Երրորդ շաբաթն է, ինչ փորձնական ծրագիրը գործում է: Գոհացնո՞ւմ է արդյոք սննդի որակն ու տեսականին, զինվորներին լսել են Արցախի պետական նախարարը, պաշտպանության ու գյուղատնտեսության նախարարները:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv