Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Լոռու մարզի Դեբեդ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն: Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ներդրումային ծրագրին, իրականացրած աշխատանքին: «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ»-ը ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է: Այն հավասար և համարժեք հնարավորություններ է ապահովում գյուղերի՝ երեք տարեկանից բարձր 150 հազար երիտասարդների և մեծահասակների համար: Վարչապետն իր խոսքում նշել է, որ իր համար մեծ պատիվ է այնտեղ գտնվելը: «Այն ինչ տեսա, իսկապես սպասում էի: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել գործադրած ջանքի համար, որ Հայաստանի սրտում, որը Թումանյանի ծննդավայրն է, վերածննդի այսպիսի անկյունաքար ունենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Երևանի Միկա մարզադահլիճում մեկնարկել է Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդական միության ֆուտզալի բաց առաջնությունը, որին մասնակցում է 21 թիմ: Մրցաշարի հաղթող ու մրցանակակիր թիմերը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից կստանան խոշոր դրամական պարգևներ: Հիշեցնենք, որ ՀԱՕԿ նախագահի աջակցությամբ վերջին ամսիներին անցկացվում է նաև Արարատի մարզի ֆուտբոլի փոխանցիկ գավաթի խաղարկությունը:
Այսօր առավոտից լարված իրավիճակ է Ամուլսարի մոտ: Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր կոմիտեի քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք,սակայն, տեղացիները և Ամուլսարի պաշտպանները թույլ չեն տվել: Նրանք նաև փակել են Ջերմուկ տանող ճանապարհը: Երեկ տեղացիները հայտարարություն են տարածել՝ պահանջելով փորձաքննական աշխատանքների շրջանակներում արձանագրել համայնքի դիրքորոշումն ու իրավունքների խախտումները: Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ամուլսարի տարածքից ոստիկանության բաժին բերվածներ կան: Իրավիճակն Ամուլսարում այս պահին թեև հանգիստ է, և ցուցարարները բացել են ճանապարհը,սակայն ոստիկանները դեռ շարունակում են մնալ այնտեղ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ վերջին մեկ շաբաթվա ընթացքում բավական ակտիվ զարգացումներ արձանագրվեցին, հնչեցին ուշագրավ, նաև իրարամերժ հայտարարություններ: Նախ Արցախյան հիմնախնդրի մասին խոսեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը Բաքու, իսկ հետո Երևան էր ժամանել տարածաշրջանային այցով: Ապա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության արժանացրեց կոնգրեսական Բրեդ Շերմանի առաջարկը և կոնգրեսական Ջուդի Չուի օրենսդրական նախաձեռնությունը՝ երկուսն էլ անչափ կարևոր Արցախի համար:Ինչպե՞ս է անցնող շաբաթվա իրադարձությունները մեկնաբանում պաշտոնական Ստեփանակերտը:
Ադրբեջանում անհանգստացած են: Վաշինգտոնից Բաքու ուղարկվող մեսիջները հստակ են՝ ամերիկացիները տարածաշրջանում պատերազմ չեն ցանկանում: Բաքվում, իհարկե, հասկանում են ուղերձները, սակայն հետքայլ անել, կարծես թե, չեն պատրաստվում, ավելին՝ ռազմական բյուջեն ավելացվում է: Սրան ի պատասխան ևս մի քանի մեսիջ Վաշինգտոնից Ադրբեջանի համար՝ կոնգրեսականների նախաձեռնությամբ նախատեսվում է ԱՄՆ-ի պետբյուջեից հաջորդ տարի ֆինանսավորում հատկացնել Արցախի հիվանդանոցներին եւ վերականգնողական կենտրոններին:
Մայրաքաղաքի մշակութային ամենանշանակալի իրադարձություններից մեկը՝ Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, այսօր կամփոփի իր ընթացքը: Մեկ շաբաթ շարունակ հայ ֆիլմասեր հասարակությունը, կինոգործիչները միջազգային կինեմատոգրաֆիայի գործերը վայելելու հնարավորություն ունեցան: Մամուլի ներկայացուցիչների հետ այսօր հանդիպել է Կանադայից ժամանած դերասանուհի Լարիսա Կորիվուն, պատմել միջոցառմանը ներկայացված իր մասնակցությամբ ֆիլմի՝ «Անհետացած քաղաքների հավաքածու»-ի մասին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv