Items filtered by date: Չորեքշաբթի, 05 Հունիսի 2019
Չորեքշաբթի, 05 Հունիսի 2019 22:30

Էպիկենտրոն 05.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Հայաստանի զբոսաշրջային ոլորտում ավելի քան 8 տարի ակտիվ գործունեութուն ծավալող «Անռիվա» տուրն արդեն երկու տարի զանգվածային լրատվամիջոցների համար հանդես է գալիս հետաքրքիր նախաձեռնությամբ՝ կազմակերպելով ճանաչողական այց դեպի Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա: Լրագրողներին հնարավորություն է ընձեռվում մեկ շաբաթ շարունակ վայելել Կարմիր ծովի աներևակայելի գեղեցկությունն ու բացահայտել Արևելքի խորհրդավոր գաղտնիքները՝ և այդ ամենն աննախադեպ գնով: «Անռիվա» ընկերության շնորհիվ՝ 2017 թ-ից "AIR CAIRO" ավիաընկերությունը Երևանից կանոնավոր ուղիղ թռիչքներ է իրականացնում դեպի Շարմ էլ Շեյխ և Հուրգադա:

Չորեքշաբթի, 05 Հունիսի 2019 20:45

Անցուդարձ 05.06.2019

Published in Անցուդարձ

Արցախի նախագահ Բակո Սահակյանն «Արցախպրես» լրատվական գործակալությանը եւ «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին: «Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երեւույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարեւոր եմ համարում այդ հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների եւ ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը»,-ասել է Արցախի նախագահը: Նա նաև անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, թե նախորդ իշխանությունների ժամանակ պաշտոնական Ստեփանակերտը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Բակո Սահակյանի հարցազրույցն ամբողջությամբ:

Շիրակի մարզում նախօրեին տեղած ուժեղ կարկուտը լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել մի շարք համայքների բնակիչների: Գյուղացիների ամբողջ աշխատանքն ընդամենը մի քանի րոպեում ջուրն է ընկել: Վնասվել ու անպիտան են դարձել գրեթե ամբողջ ցանքատարածությունները: Թե որքան է կազմում վնասի չափը, կուսումնասիրեն մարզպետարանում ձեւավորված մասնագիտական խմբերը: Նրանք արդեն կարկտահարությունից տուժած համայնքներում են:

«Չնայած քաղաքական վայրիվերումներին՝ կառավարությանը հաջողվել է գերակատարել 2018 թվականի բյուջեի պլանը»,- Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողականի նախնական քննարկումների մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է թոշակ, աշխատավարձ բարձրացնել : Հարցը Ֆինանսների նախարարին ուղղել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանը: Բյուջետային քննարկումների առաջին օրվա առաջին նիստի մանրամասները ներկայացնում է Իզաբելա Հովհաննիսյանը:

«Եթե կլինի որևէ մեկը, որևէ մի ուժ, որը կփորձի Հայաստանում զենքի կամ այլ ապօրինի միջոցով կատարել որևէ գործողություն, կստանա համարժեք, շատ խիստ պատասխան»,- Ազգային ժողովում լրագրողներին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ կլինեն ուժեր, ովքեր կարող են կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին: Վանեցյանը վստահեցրել է, որ ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ վիճակին: Ուժային գերատեսչությունների ղեկավարները բյուջեի կատարողականի քննարկումից հետո անդրադարձել են նաև ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետի ձերբակալությանը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տուգանել է տասը միլիոն դրամով։ Հանձնաժողովը պարզել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների, ինչպես նաև ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների պահանջները։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների դատաքննությունը: Նիստի ընթացքում կրկին հարցաքննվել են վկաները: Դատարան հրավիրված 2 ոստիկանները հայտնել են, որ իրենց գործընկեր Յուրի Տեփանոսյանի սպանության պահին եղել են մոտակայքում: Երկուսն էլ նշել են, որ սկզբում կրակոցներ են լսել, հետո նկատել, որ սպանվածի մեքենայի հետևի ապակու վրա կա փամփուշտի հետք: Նիստն անցել է թեժ մթնոլորտում, ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանն ու Պավլիկ Մանուկյանը վիճաբանել են դատավորի հետ: 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։