Items filtered by date: Երկուշաբթի, 03 Հունիսի 2019

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ է հայտնել: Ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրել էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանը՝ հիմք ընդունելով Քոչարյանի գործի վերաբերյալ դատավոր Ռշտունու նախկինում հայտնած դիրքորոշումը: Մասնավորապես, դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ անձեռնմխելիության հիմքով Քոչարյանին կալանքից ազատ արձակելուց հետո Ռշտունին հայտարարել էր, որ որպես իրավաբան Ազարյանի որոշման հետ համաձայն է։

Երկուշաբթի, 03 Հունիսի 2019 20:15

Էպիկենտրոն 03.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ազգային ժողովն այսօր վերսկսել է աշխատանքները։ Նիստի մեկնարկից րոպեներ անց «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է վերցրել մի խումբ շինարարական ընկերությունների և կառուցապատողների հետ պետական տուրքի մասին նախագծի վերաբերյալ զրուցելու համար: Այդ նախագիծը, հիշեցնենք, պետտուրք է սահմանում Հայաստան ներկրվող ցեմենտի վրա, իսկ ահա ներկրվող ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա տուրք չի սահմանում: Այսօր,ի թիվս այլ նախագծերի, միաձայն ընդունվել է նաև բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելելու մասին օրինագիծը, որը գործելու է մեկուկես տարի հետո` 2020-ի նոյեմբերից: Ազգային ժողովը քննարկել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երեք նախագծերն ու կառավարության ներկայացրած օրինագծերը:

Ադրբեջանի հակահայ քարոզչությանը պատշաճ պատասխան տալու խնդիրը լուծելու համար ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը մեծ դեր է վերապահում լրատվամիջոցներով մղվող պայքարին:Ըստ նրա՝ Ադրբեջանի դեմ հսկայածավալ ինֆորմացիան պետք է հրապարակվի միջազգային մամուլում: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանն էլ նշել է,որ ինֆորմացիոն մանիպուլյացիաները Հայաստանին շեղում են Արցախի հիմնահարցի լուծման օրակարգից:

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանի համոզմամբ՝ անցումային արդարադատության բաղկացուցիչը հանդիսացող մեխանիզմներից մեկը՝ վեթթինգը  կիրառելիս Հայաստանը մեկ ուղենիշ պետք է ունենա՝ ցանկացած պարագայում ապահովել օրենքի գերակայությունը: «Արդարադատությունը չի կարող գործել սահմանադրաիրավական կարգավորումից և տրամաբանությունից դուրս»,- նշել է սահմանադրագետն՝ ընդգծելով, որ վեթթինգի և անցումային արդարադատության փորձ ունեցած պետությունները Հայաստանի համար օրինակ լինել չեն կարող:

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը և Քարվաճառի նախկին քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը կալանավորվել են. նրանց մեղադրանք է առաջադրվել: Օրեր առաջ գրանցված միջադեպին այսօր անդրադարձել են Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կողմնակիցներ Արմեն Մեջլումյանն ու Արամ Հովակիմյանը: Նրանք պնդում են, որ տեղի ունեցածը պատվեր է:

Երկուշաբթի, 03 Հունիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 03.06.2019

Published in Մուլտիկնիկ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» արտահայտությունը: «Դա պատգամավորի անձնակա՞ն դիրքորոշումն է, թե՞ խմբակցության»,- Գագիկ Ծառուկյանին հարցրել են լրագրողները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների խնդրանքով մեկնաբանել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» արտահայտությունը: «Դա պատգամավորի անձնակա՞ն դիրքորոշումն է, թե՞ խմբակցության»,- Գագիկ Ծառուկյանին հարցրել են լրագրողները:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։