Items filtered by date: Ուրբաթ, 12 Ապրիլի 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի վերջին կանգառը հայ համայնքի հետ հանդիպումն էր: «Արտերկրում բնակվող հայերի հայրենիք վերադառնալու հարցը եղել և շարունակում է մնալ մեր օրակարգում»,- հավաստիացրել է երկրի ղեկավարը, հայտնել, որ կան տարբեր գաղափարներ: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև մեր հայրենակիցներին հետաքրքրղ հարցերին, այցելել Ստրասբուրգի Աստվածամոր տաճար, ծանոթացել ավազաքարից կառուցված ամենախոշոր կառույցներից մեկի ճարտարապետությանն ու պատմությանը:

Հայկական սպորտն արձանագրել է հերթական փայլուն նվաճումը: Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշայինների պայքարում մենք ունեցել ենք 2 մրցանակակիր: Հակոբ Մկրտչյանը երկամարտի 371 կգ արդյունքով նվաճել է չեմպիոնի տիտղոսը, իսկ Դավիթ Հովհաննիսյանն արժանացել է բրոնզե պարգևի: Բաթումում մեր մարզիկների հաղթանակներին հետևել է նաև «էպիկենտրոնի» նկարահանող խումբը: Մեր ընտրանու հաղթանակները՝ ներկայացվող տեսանյութում:

Արարատյան դաշտավայրում մեկնարկում է գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այցելել է Արմավիրի և Արարատի մարզ, հանդիպել տեղի խաղողագործների հետ: Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի Մասիսի մթերման կայանում հարյուրավոր գյուղացիներին Գագիկ Ծառուկյանը մաղթել է բերքառատ գյուղատնտեսական տարի և վստահեցրել՝ մշտապես լինելու է գյուղացիների կողքին, հնարավորության սահմանում շարունակելու է աջակցել:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։