Items filtered by date: Չորեքշաբթի, 09 Հոկտեմբերի 2019
Չորեքշաբթի, 09 Հոկտեմբերի 2019 22:10

Էպիկենտրոն 09.10.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 09 Հոկտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 09.10.2019

Published in Անցուդարձ

Ավելի քան 1500 զինծառայող, մեծ քանակի ռազմական տեխնիկա, գրոհային ավիացիա, մարտական կրակ: Բաղրամյան զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի գումարտակային զորավարժության եզրափակիչ՝ կրակային փուլը: Հայ և ռուս զինծառայողները համատեղ զորավարժությանը կատարել են առաջադրված խնդիրները: Պայմանական հակառակորդը սահմանից հետ է շպրտվել, վերականգնվել է պետական սահմանը: Վարժանքների ընթացքին հետևել է պաշտպանության նախարարը՝ Զինված Ուժերի բարձրագույն սպայական կազմի ուղեկցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորագրով խորհրդաժողովին: Նա ասել է, որ պետք է սկսել կրթական բարեփոխումներից, քանի որ սերունդը որակյալ կրթության պակաս ունի: Վարչապետը, տնտեսական հեղափոխության մասին խոսելիս, օրինակ է բերել անկախության տոնակատարությունների ընթացքում Գյումրիում առևտրաշրջանառության ծավալի աճը: Նախկին նախարար Վարդան Արամյանն էլ ասել է, որ հեղափոխություն իրականացնող կառավարությունը պետք է ստեղծի իր բանաձևն ու չառաջնորդվի այլ երկրների օրինակներով:

Խորհրդարանում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Ազգային ժողովի խմբակցություններից այդ պաշտոնում թեկնածու է առաջադրել «Լուսավոր Հայաստանը»: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում թեկնածուին լսելուց և հարցեր ուղղելուց հետո հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Կարեն Սարգսյանի թեկնածությանը: Դեմ են քվերակել «Իմ քայլ»-ի պատգամավորները: Վարդան Աթաբեկյանը նշել է, որ Կարեն Սարգսյանը, թեև հայտարարում է, թե քաղաքականության հետ կապ չունի, սակայն նրա էջում գերակշռում են « Լուսավոր Հայասատանին» վերաբերող նյութերը:

Առավոտյան 10:40-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Գյումրիի 15-րդ դպրոցում ական է տեղադրված: Ոստիկանները, շտապօգնության աշխատակիցները և փրկարարներն անմիջապես մեկնել են դպրոց և տարհանել աշակերտներին ու ուսուցիչներին: Մայրաքաղաքից ականազերծող խումբ է հրավիրվել: Մասնագետները դպրոցում ական չեն հայտնաբերել: Թե ով է եղել կեղծ ահազանգի հեղինակը, պարզում են ոստիկանները:

Դեռևս Հայաստանում գտնվող, ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որի անունն այս օրերին փայլում է միջազգային պարբերականների գլխագրերում, բացառիկ հարցազրույց է տվել «Ռոյթերս» գործակալությանը: Նա պատմել է երեխաներին մկրտելու, նրանց խնամելու, հայրենիքում բիզնես հիմնելու և քաղաքական ամբիցիաների մասին:

«Եկեղեցին և ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողով է գումարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Համաժողովն իրականացվել է Մայր Աթոռի և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության ջանքերով: 21-րդ դարում ընտանիք գաղափարի, գործառույթների հետ կապված ճգնաժամը հաղթահարելու համար կազմակերպիչները հրատապ են համարում նման համաժողովի անցկացումը:

«Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Ստրասբուրգի զեկույցի ամենակարևոր արդյունքն այն է, որ ընկալվել եմ Եվրոպայի խորհրդում, և իմ տված բոլոր ուղերձները տեղ են հասել»,- հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Չկարգավորված հակամարտությունների տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր քննարկելուց, զեկույցով հանդես գալուց բացի՝ Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել նաև եվրոպացի տարբեր պաշտոնյաների հետ: Հիշեցնենք՝ ԵԽ-ում «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են» թեմայով քննարկմանը Արցախի օմբուդսմենի աննախադեպ ելույթն արժանացել էր ծափերի և ադրբեջանցիների հիստերիկ վերաբերմունքին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։