Սյունիքի մարզում ևս մեկ համայնքի տարածք ամբողջությամբ ականներից մաքրված է: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը Կապանի Դավիթ Բեկ գյուղի վարչական տարածքում ավարտել է ականազերծման աշխատանքները: Հումանիտար ականազերծման աշխատանքներին ընդգրկվել են նաև տեղի բնակիչները, ստացել անհրաժեշտ կրթություն,որակավորում: Գյուղի տարածքում երկու խումբ է աշխատել, հայտնաբերվել և ոչնչացվել են ՊՄՆ և ՕԶՄ-72 տեսակի հակահետևակային ականներ: Ականազերծման աշխատանքների ղեկավար Արա Մարտիրոսյանը վստահեցրել է՝ տարածքը ամբողջությամբ մաքրված և անվտանգ է: Աշխատանքների ընթացքին հետևել է Հայկ Նավասարդյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv