Items filtered by date: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2019
Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2019 22:15

Էպիկենտրոն 18.10.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2019 21:30

Ես կամ 18.10.2019 Վիկ Դարչինյան

Published in Ես կամ
Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2019 20:30

Անցուդարձ 18.10.2019

Published in Անցուդարձ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերն այսօր այցելել են ԱԱԾ և բացատրություններ տվել: Բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում` նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին հետևում են նաև Սահմանադրական դատարանի դատավորները: Նրանք այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որի տակ ստորագրել են բարձր դատարանի 9 դատավորներից 7-ը՝ բացառությամբ Վահե Գրիգորյանի և Հրայր Թովմասյանի: Իսկ ԱԱԾ շենքի մոտ ՍԴ նախագահի եւ նրա ընտանիքի հանդեպ գործողությունների դեմ բողոքի ակցիա են իրականացրել մի խումբ իրավապաշտպաններ և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: 

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացվել է «Արմպրոդէքսպո 2019» միջազգային մասնագիտացված 18-րդ ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցում է ավելի քան 100 ընկերություն Հայաստանից, Արցախից և Ռուսաստանից: Արտադրանքի լավագույն տեսականիով ու նոր ձեռքբերումներով «Արմպրոդէքսպո»-ում մշտապես առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը, հյուրեր Հայաստանից և արտերկրից:

Ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային ցուցահանդես JUNWEX YEREVAN SHOW 2019-ում առանձին տաղավարով ներկայացել է նաև «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը: Այն փոքր ու միջին բիզնեսի հազարավոր ներկայացուցիչների համար իր դռները բացել է ընդամենը մեկ շաբաթ առաջ: Ոչ միայն ցուցահանդեսի հյուրերն են մեծ հետաքրքրություն ցուցաբերել «Մուլտի Գոլդ» կենտրոնի հանդեպ, այլև էքսպոյում ցուցադրված մյուս տաղավարների ներկայացուցիչները:

Ոսկերչական իրերի և ժամացույցների միջազգային ցուցահանդես JUNWEX YEREVAN SHOW 2019-ում առանձին տաղավարով ներկայացել է նաև «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը: Այն փոքր ու միջին բիզնեսի հազարավոր ներկայացուցիչների համար իր դռները բացել է ընդամենը մեկ շաբաթ առաջ: Ոչ միայն ցուցահանդեսի հյուրերն են մեծ հետաքրքրություն ցուցաբերել «Մուլտի Գոլդ» կենտրոնի հանդեպ, այլև էքսպոյում ցուցադրված մյուս տաղավարների ներկայացուցիչները:

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ բարձրաձայնեց Հայաստանի և հայկական տարածքների մասին՝ այս անգամ պանթուրքիստական շեշտադրումներով: Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը: Իր հերթին, Թուրքիայի նախագահն էլ նշել էր, որ իրենք կանեն հնարավոր ամեն բան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջությունը ապահովելու համար: Հայ փորձագետները համարում են, որ Ալիևը հերթական անգամ ապացուցեց, որ պատրաստ չէ խոսել խաղաղության մասին:

ԱԺ-ում տեղի է ունեցել Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Այս անգամ պատգամավորների օրակարգում էր Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի նախագիծը, որով նա առաջարկում է վերանայել 1999թ–ին «Կրթության մասին» օրենքով սահմանված և մինչև այսօր անփոփոխ մնացած կրթաթոշակները՝ դրանք 5-6 հազարից հասցնելով 20-30 հազարի: Գործադիրը դեմ է այդ գաղափարին, և կառավարության ներկայացուցիչն անգամ պատրաստ է քննարկել կրթաթոշակների վերացման գաղափարը: Նույնիսկ իշխանական պատգամավորները չեն կիսել փոխնախարարի կարծիքը, արդյունքում՝ բուռն քննարկում է տեղի ունեցել:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։