Items filtered by date: Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019 22:17

Էպիկենտրոն 16.10.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019 20:35

Անցուդարձ 16.10.2019

Published in Անցուդարձ

Հոկտեմբերի 13-ին լրացել է Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին։ Նախընտրական ի՞նչ խոստումներ են տվել ավագանու  իշխող  խմբակցությունն ու քաղաքապետը, և դրանցից  քանի՞սն է իրականացվել:  «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը  մեկ տարվա ամենակարևոր ձեռքբերումը  համարել է Երևանի աղբահանության խնդրի  լուծումը: Իսկ ահա ավագանու ընդդիմադիր խմբակցությունների կարծիքով՝ քաղաքապետի խոստումները  մեկ տարի հետո դեռ իրականության չեն վերածվել: Աղբահանության գործում խնդիրներ առաջացնելուց և դրանք մասամբ լուծելուց բացի, քաղաքային իշխանությունը ոչ մի խոստում չի կատարել: 

Այսօր կեսգիշերն անց ողբերգական ավարտով արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: «Հաղթանակ» զբոսայգու մոտ ծառայողական պարտականությունները կատարելիս մեկ ոստիկան սպանվել է, ևս մեկը դաժան ծեծի է ենթարկվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հանցագործության համար 2 կասկածվողները եղբայրներ են՝ մեկն անչափահաս: Նրանք ձերբակալվել են և խոստովանել մեղքը: Առավոտյան վիրավորված ոստիկանին հիվանդանոցում տեսակցել է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը: Արման Սարգսյանը տեղի ունեցածը որակել է որպես ոտնձգություն պետության նկատմամբ:

«Մաքսատունը Գյումրի տեղափոխելը քմահաճույք չէ, այլ պետական ծրագիր, որի նպատակն է բեռնաթափել մայրաքաղաքը»,- հայտարարել է ՊԵԿ նախագահը: Դավիթ Անանյանը նշել է, որ Արարատյան մաքսատուն չի լինի, փոխարենը մաքսակետեր կգործեն Գյումրիում և Սիսիանում: Անդրադառնալով 3-րդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսային դրույքաչափերի փոփոխության հարցին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ հունվարի 1-ից հետո որոշ ժամանակ ևս ներկրվող մեքենաների համար կկիրառվի մաքսազերծման հին կարգը, եթե դրանք հայտարարագրվեն որպես բիզնես, ոչ թե ուղեկցող բեռ: Երկրի գլխավոր հարկահավաքն ամփոփել է իր գլխավորած կառույցի վերջին ամիսների գործունեությունը:

Տարածաշրջանային այցով Ստեփանակերտում են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին ընդունել է նախագահ Բակո Սահակյանը: Քննարկվել են ադրեբաջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի և Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: Բանակցային մթնոլորտ ապահովելու նպատակով համանախագահները պատրաստակամություն են հայտնել դեկտեմբերին կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը:

WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաժողովի անցկացման համար ծախսվել է հինգ միլիոն դոլարից ավելի գումար, որից 450 միլիոն դրամը հատկացրել է Հայաստանի կառավարությունը: Համաժողովի կազմակերպիչներն ամփոփել են միջոցառման արդյունքները, արձանագրել, որ նման իրադարձությունները բարձրացնում են երկրի հեղինակությունը ՏՏ ոլորտում և հարթակ են, որտեղ ընկերությունները տեսնում են, թե ինչ պոտենցիալ ունի երկիրը: WCIT համաժողովի մեկնարկն ազդարարվեց հանրապետության հրապարակում կայացած աննախադեպ համերգով, որի իրագործման աջակիցն էր « Մուլտի գրուպ» կոնցեռնը:

Եվրոպական ամենամեծ "Ryanair" ավիաընկերությունը մուտք է գործում հայկական ավիաշուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ամռանը կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրիից թռիչքներ կլինեն դեպի Մեմինգեն: Տոմսերի արժեքը սկսվելու է 30 եվրոյից: Հայկական շուկայում Ryanair-ի գործունեության վերաբերյալ այսօր «Զվարթնոց» օդանավակայանում մանրամասներ է ներկայացրել ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ՛Բրայանը:

Գառնիի մարզամշակութային կենտրոնում արվեստասեր հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտել սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանի մասնակցությամբ «Ես և նա» սիրային մոնոդրաման, որի կյանքի կոչումը հնարավոր է դարձել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցով: Լուսահոգի դերասանի այրին Գառնիի երիտասարդների հետ այցելել է նաև Ջանիբեկյանի ամառանոց, կամ ինչպես վարպետն էր սիրում ասել՝ իր մենաստան: Այն դեռ տարիներ առաջ Կարեն Ջանիբեկյանի խնդրանքով բարեկարգվել է Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։