Items filtered by date: Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018
Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018 22:25

Էպիկենտրոն 23.07.2018

Published in Էպիկենտրոն

«Ես որևէ տեղ երբեք չեմ ասել որ Էդուարդ Բաբայանը կամ Գագիկ Ծառուկյանը որևէ կապ ունեն տեղի ունեցած միջադեպի հետ»,-Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կայացած դատաքննության ժամանակ ասել է Նիկոլ Հարությունովի հայրը՝ Վյաչեսլավ Հարությունովը: Նրա խոսքով՝  արդեն 22 օր է  Էդուրադ Բաբայանին  անհիմն անազատության մեջ են պահում:  Բաբայանը վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է առաջին ատյանի կայացրած խափանման միջոց կալանավորման որոշումը:  Նրա պաշտպանը  նշել է, որ  ի հայտ են եկել բազմաթիվ հետաքրքիր հանգամանքներ և վստահեցրել, որ իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորման հիմքեր չկան: Նիստի ավարտից հետո Էդուարդ Բաբայանի փաստաբանը և Վյաչեսլավ Հարությունովը  լրագրողներին  մանրամասներ են ներկայացրել:  

Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018 20:20

Անցուդարձ 23.07.2018

Published in Անցուդարձ

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը բարձր է գնահատել քաղաքական երկու ուժերի՝ ԲՀԿ-ի և իշխանության ներկայացրած ուժի՝ Ելքի կամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունների քաղաքապետարանում հայտնվելու շանսերը: Նրա կարծիքով՝ իշխանությունը խնդիր չի ունենա Երևանի քաղաքապետի ընտրության հարցում և խոսակցությունները, թե հնարավոր է Երկիր Ծիրանին ավելի շատ ձայն հավաքի ու լինի իշխանության պաշտպանած քաղաքական ուժին լուրջ մրցակից, կմնա զուտ խոսակցության մակարդակում:

Փակ քննարկում-հանդիպում է կայացել ՊՆ Դավիթ Տոնոյանի եւ ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովի միջեւ: Հանդիպման առիթը հուլիսի 17-ի առավոտյան Փանիկում ռուսական 102-րդ ռազմաբազայի առանց նախազգուշացման անցկացրած զորավարժություններն էին:Նախարար Տոնոյանը պատասխանել Է լրագրողների հարցերին և տեղեկացրել, որ թույլ տված սխալ կա թե՛ ռուսական, և թե՛ հայկական կողմից: Լրագրողների հարցին, թե Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող զենքի քանի՞ տոկոսն է հասել, Տոնոյանը պատասխանել է, որ 200 միլիոն դոլարի սպառազինության ծրագիրն ամբողջությամբ կատարվել է: Կա շարունակականություն:

Երկուշաբթի, 23 Հուլիսի 2018 16:30

Մուլտիկնիկ 23.07.2018

Published in Մուլտիկնիկ

Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն, անմիջապես արձագանքելով Արարատցեմենտ ընկերության աշխատակիցների բաց նամակին՝ այցելել է գործարան, հանդիպել աշխատակազմի հետ: Հարց ու պատասխանի ընթացքում գործարանի աշխատակիցները ներկայացրել են իրենց մտահոգությունը՝ այն է Իրանից մեծ քանակի ցեմենտի ներկրման պատճառով տեղական արտադրանքը չի կարողանում դիմանալ գնային մրցակցությանը, գործարանը փակման վտանգի առջև է: Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է գործարանը վերագործարկել, որպեսզի 1300 աշխատողներն անգործ չմնան: Գագիկ Ծառուկյանի արագ արձագանքն ու խնդրին տված լուծումը Արարատցեմենտի աշխատակիցներին բավարարել է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։