×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երեքշաբթի, 29 Մայիսի 2018
Երեքշաբթի, 29 Մայիսի 2018 23:00

Էպիկենտրոն 29.05.2018

Published in Էպիկենտրոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող  բազկամարտի Եվրոպայի առաջնությում  հայ մարզիկների հաղթարշավը շարունակվում է: Մրցումների 2-րդ օրը Հայաստանի հավաքականի հաջողությունը զարգացրել են Դավիթ Դադիկյանը,   Դավիթ Համբարյանն ու Արսեն Խաչատրյանը :

Երեքշաբթի, 29 Մայիսի 2018 21:25

Երևի, մաս 60

Published in Երևի

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ Առաջին հանրապետության հարյուրամյակի առիթով անձամբ շնորհավորելու կենտրոնում բուժվող զինվորներին: Նա շրջել է կենտրոնում, ծանոթացել պայմաններին: Արմեն Սարգսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը համեմատել է աշխարհի լավագույն հիվանդանոցների վերականգնողական կենտրոնների հետ, մաղթել, որ բոլոր զինծառայողները հնարավորինս շուտ առողջանան:

ԵՊՀ Ռեստարտ  նախաձեռնության բողոքի ակցիան շարունակվել է ԵՊՀ նիստերի դահլիճում: Ուսանողների ու ռեկտոր  Արամ Սիմոնյանի հանդիպումն ընդհատվել է ռեկտորի ինքնազգացողության վատացման պատճառով: Ուսանողները բացել են դահլիճի դուռը ու թույլ տվել նրան հեռանալ դահլիճից:  Նշենք, որ նրանք առավոտյան երթ են արել համալսարանի մասնաշենքերի տարածքում, կոչ արել ուսանողներին միանալ իրենց:  Մասնակիցները պահանջել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Նախաձեռնության անդամները  պահանջել են նաեւ  Հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ուսխորհրդի և արհմիության գործունեության կասեցում:

Թող ոչ մեկը չմտածի, թե կարող է պետությանը խաբել,- այսօր Խորհրդարանում 2017 թ. բյուջեի կատարաման հաշվետվության քննարկմանը կարճ ժամանակով մասնակցելուց հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բյուջետային քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով Նորֆոլկ ընկերությունում վերջերս տեղի ունեցած սկանդալային բացահայտումներին, ֆինանսների նախարարից հետաքրքրվել է, թե ինչու նախարարությունը ժամանակին չի արձագանքել Նորֆոլկի իրականացրած կասկածելի գործունեությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Երեքշաբթի, 29 Մայիսի 2018 18:54

Ձայնային հարված 29.05.2018

Published in Music Սթար

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ընդառաջելով Արարատ Ցեմենտ գործարանի աշխատակիցների խնդրանքին, հանդիպել է նրանց հետ, բաց ու անկաշկանդ մթնոլորտում քննարկել առկա խնդիրները: Նա հերքել է շրջանառվող տեղեկությունը, թե իբր գործարանը փակման եզրին է և հորդորել է ցանկացած լուրի իսկությունը ճշտել անձամբ իրենից: Գագիկ Ծառուկյանը նշել է նաև, որ երկրի տնտեսության ծանր վիճակն իր ազդեցությունն է թողել գործարանի վրա: Մի կողմից գազի և էլեկտրաէներգիայի բարձր վճարները, մյուս կողմից ցեմենտի սպառման անկումը: Ստեղծված դժվարին իրավիճակում գործարանի ավելի քան 1200 աշխատակցից և ոչ մեկը չի կրճատվել, չնայած նրան, որ արտադրական գործընթացը հնարավոր է իրականացնել 500-ից 600 հոգու միջոցով: Գագիկ Ծառուկյանը լուծում է տվել նաև հանդիպմանը բարձրաձայնված բոլոր խնդիրներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։