Ազգային ժողովն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի` Կրթության մասին օրենքում փոփոխություններ անելու նախագիծը: Այսպիսով, ուսանողներն իրենց ուսման վարձը կարող են տալ ամիս-ամիս, այլ ոչ թե կիսամյակ-կիսամյակ կտրվածքով: Երկրորդ ընթերցմամբ էլ ընդունվել է «Լուսավոր Հայաստանի»` սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքում փոփոխությունների առաջարկը: Ծառայությունից խուսափած եւ երկրից դուրս գտնվող քաղաքացիները, որոնց 27 տարին լրանում է մինչեւ այս տարվա մարտի 1-ը, կարող են վերադառնալ, վճարել պարտադիր զինծառայությունից ազատվելու համար սահմանված վճարը եւ ազատվել քրեական հետապնդումից: ԱԺ նախագահն էլ քաղաքական ուժերին հրավիրել է սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ: