Items filtered by date: Երկուշաբթի, 11 Հունվարի 2021
Երկուշաբթի, 11 Հունվարի 2021 22:50

Էպիկենտրոն 11.01.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Պուտինը, Փաշինյանը և Ալիևն ընդունել են համատեղ հայտարարություն՝ բաղկացած 4 կետից: Դրանք վերաբերում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելուն: Նշվում է, որ նոր ձևավորվող աշխատանքային խումբը մինչև մարտի 1-ը ամենաբարձր մակարդակով հաստատման է ներկայացնելու Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումներին առնչվող միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը:

Երկուշաբթի, 11 Հունվարի 2021 19:00

Ձայնային հարված 11.01.2021

Արցախի հերոս Յուրա Ալավերդյանը զորացրվել է և արդեն տանն է:  Տղան բարձրագույն կոչմանն արժանացել էր 9 տանկ և մեկ մարտական մեքենա խոցելու համար: Դրանից հետո ռազմի դաշտում ոչնչացրած տեխնիկայի թվերն ավելի են մեծացել: Յուրա Ալավերդյանին հերոսի կոչումը չի փոխել, եթե, Աստված մի արասցե, նորից պատերազմ լինի, ավելի վստահ ու համոզված կգնա:

Պատերազմին մասնակցած զինծառայողների ծնողներն այսօր հրավիրվել են Քննչական կոմիտե: Քննիչների հետ հանդիպումից հետո նրանք լրագրողներին հայտնել են, որ հաղորդում են ներկայացրել պատերազմի ընթացքում հրամանատարների հանցագործությունների մասին: Ծնողներն այս պահին ընթացող գործընթացից դժգոհ են, և եթե հանցանքների բացահայտումներն ուշանան, դիմելու են ավելի կտրուկ գործողությունների:

Նիկոլ Փաշինյանի` Մոսկվա կատարած աշխատանքային այցի և եռակողմ հանդիպման դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Ռուսաստանի մայրաքաղաքում: Հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց և պահանջել վարչապետի հրաժարականը: «Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի մանդատը չունի և իրավունք չունի որևէ փաստաթղթի տակ ստորագրել»,- ասել են դեսպանատան դիմաց հավաքված ցուցարարները: Ակցիայի ժամանակ տեղի է ունեցել նաև ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ստորագրահավաք:

Տարեսկզբին նոր կազմով առաջին նիստն է գումարել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը: Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի կազմում փոխարինելու է Լենա Նազարյանը: Նա թեև մասնակցել է այսօրվա նիստին, սակայն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Փոխարենը ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն են անդրադարձել Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին և շիրակցի 62 ռազմագերիների ճակատագրին: Լրագրողների հարցերին պատասխանել է նաև «Իմ քայլը» խմբակցությունը լքած Սոֆյա Հովսեփյանը:

Մոսկայում հանդիպել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Կրեմլում Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին դիմավորել է գրկախառնություններով: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները միմյանց ձեռք չեն սեղմել: Հանդիպման բաց հատվածում խոսել է միայն Պուտինը՝ հայտարարելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է: Կրեմլի ղեկավարն ասել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ կձևավորվի եռակողմ աշխատանքային խումբ, որը կզբաղվի Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով:

«Մենք առերեսվում ենք նոր իրականության հետ, որը մեզ ստիպում է լինել չափազանց սթափ ու հաշվենկատ»,- այս մասին նշված է նախագահ Արմեն Սարգսյանի «Դեպի 4-րդ հանրապետություն» հոդվածում: Առ այսօր բացթողումների պատճառները վերջին երեք տասնամյակների ընթացքում կուտակված և չլուծված խոր արմատական խնդիրների հետևանքն են, նշել է նախագահը: Ըստ Արմեն Սարգսյանի՝ միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով: Իսկ մինչև այդ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։