Items filtered by date: Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2020
Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2020 22:50

Էպիկենտրոն 15.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօր արտահերթ նիստ է գումարել Ազգային ժողովը: Պատգամավորները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով զոհված չորս զինծառայողների հիշատակը։ Իշխանական խմբակցության պատգամավորները նոր նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են գրավոր քվեարկելու հնարավորություն տալ ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին: Արարատ Միրզոյանը նշել է, որ հեռակա քվեարկելու այս հնարավորությունից պետք է օգտվեն միայն կորոնավիրուսով վարակված պատգամավորները: Նախագծի վերաբերյալ վերապահումներ ունեն նաև խորհրդարանական ընդդիմադիր ֆրակցիաները, որոնք դեմ են քվեարկել:

Մայոր Գարուշ Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ «Արիության», կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին ու Գրիշա Մաթևոսյանին՝ «Մարտական ծառայության» մեդալներով: Նախագահն այսօր նաև զինվորական կոչումներ է շնորհել Հայոց բանակի բարձրաստիճան սպաներին: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի սահմանի նկատմամբ ագրեսիան Ադրբեջանի կողմից թշնամանքի և ատելության հերթական դրսևորումն է: Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, որոնք հայտարարել են այս պահին տարաձայնությունները մի կողմ դնելու և միավորվելու մասին, որովհետև մեր դռան առջև նորից վտանգն է և թշնամին:

Բորշով լցված տարաներ՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության դիմաց: ՀՅԴ երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական Կիևի հայտարարության: Ուկրաինայի ԱԳՆ-ն անհանգստություն էր հայտնել իրավիճակի սրմամբ՝ հայտարարելով, որ կողմ է հակամարտության լուծմանը՝ հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջության: Դաշնակցական երիտասարդները հայտարարել են, որ Ուկրաինայի տարածած հայտարարությունը միակողմանի է և կարող է նպաստել տարածաշրջանում իրավիճակի սրմանը:

Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանավորված խաղերի պատճառաբանությամբ դադարեցրել էր ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնությունը՝ միաժամանակ որակազրկելով 5 ակումբների ու 58 անձանց: Որակազրկված թիմերի ցանկում է նաև Երևանի Լոկոմոտիվը: Ակումբի ղեկավարության պնդմամբ՝ իրենց նկատմամբ կատարվել է ապօրինի և անարդար որոշում, որի հիմքում չկա որևէ փաստական ապացույց:

Այսօր արտահերթ նիստ է գումարել Ազգային ժողովը: Պատգամավորները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով զոհված չորս զինծառայողների հիշատակը։ Իշխանական խմբակցության պատգամավորները նոր նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են գրավոր քվեարկելու հնարավորություն տալ ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին: Արարատ Միրզոյանը նշել է, որ հեռակա քվեարկելու այս հնարավորությունից պետք է օգտվեն միայն կորոնավիրուսով վարակված պատգամավորները: Նախագծի վերաբերյալ վերապահումներ ունեն նաև խորհրդարանական ընդդիմադիր ֆրակցիաները:

Խորհրդարանական դիվանագիտության և պաշտպանության բլոկի ներկայացուցիչները քաղաքական գնահատականներ են հնչեցրել հայ-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակի և Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ: Պատգամավորներն անդրադարձել են նաև միջազգային արձագանքներին՝ դրանք և հատկապես Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը համարելով կառուցողական: Թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր պատգամավորները բարձր են գնահատել ՀՀ ԶՈՒ-ի սպառազինությունը, մարտունակությունը և արձանագրած հաջողությունները:

Երեկ ուշ երեկոյան Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի մի շարք բնակավայրերում բողոքի բազմահազարանոց ցույցեր են անցկացվել: «Ղարաբաղ կամ մահ», «Մահ հայերին», «Պատերազմ». նմանատիպ վանկարկումներ են հնչել «Ղարաբաղ» անունը կրող երթի ժամանակ: Ցույցի մասնակիցները պահանջել են նաև ռազմական իշխանության հրաժարականը: Ակցիան դուրս է եկել վերահսկողությունից, երբ ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, կողաշրջել ոստիկանական ավտոմեքենա: Իրավապահները ուժ են կիրառել, ցույցը ցրել հաջողվել է միայն լուսադեմին՝ մահակների և ջրցան մեքենաների օգնությամբ:

«Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը լիովին ի վիճակի են կատարել իրենց առաջ դրված խնդիրները, կոնֆլիկտի մասշտաբները այն աստիճանի չեն, որ Հայաստանը անհրաժեշտություն գտնի դիմել ՀԱՊԿ-ին», - լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Ինչպե՞ս են հայկական ստորաբաժանումները խոցել իսրայելական արտադրության «Hermes 900» անօդաչուն, կա՞ հրադադարի պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, և օդ բարձրացրե՞լ է արդյոք Հայաստանը «Սու 30 ՍՄ» կործանիչները՝ պատմում է Աիդա Կարապետյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։