Items filtered by date: Երկուշաբթի, 16 Մարտի 2020

Կառավարության նիստից անմիջապես հետո իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ: Վարչապետը հիմնական զեկուցմամբ ներկայացրել է հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին կառավարության որոշման մանրամասները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կորոնավիրուսով հաստատված 30 դեպքից ամենամտահոգիչը երեկվանն է, որը գրանցվել է Երևանի արտադրական ձեռնարկութուններից մեկում: Այժմ ճշտվում է նրա հետ շփում ունեցած անձանց շրջանակը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին: Նա հայտարարել է, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող: «Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ ՝ 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: «Այսինքն, ըստ էության, հանրաքվեի պրոցեսը կշարունակվի այն կետից, որ կետում ավարտվել էր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել,հայտնել է Արցախի պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը: Նա հայտնել է, որ հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են կանխարգելման համալիր միջոցառումները: Տրվել են մի շարք հանձնարարականներ: Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ հորդորել է քարոզչության բոլոր սուբյեկտներին վերանայել նախընտրական հանդիպումների անցկացման ձևաչափը:

Արդարադատության և Առողջապահության նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում մանրամասներ են ներկայացրել արտակարգ իրավիճակի վերաբերյալ: Ռուստամ Բադասյանը նշել է, որ տարբեր բնակավայրերում կարող են տարբեր միջոցառումներ կազմակերպել, իսկ Արսեն Թորոսյանի խոսքով՝ համաճարակի տնտեսական վնասը հաղթահարելի է լինելու: Բանախոսները նաև վստահեցրել են՝ Հայաստանը ունի բավարար սննդի պաշար: Ինչ վերաբերում է վարակակիրների հետ սերտ շփում ունեցած անձանց, նախարարը հայտնել է, որ մինչև օրվա վերջ մեկուսացվածների թիվը կհասնի մոտ 400-ի:

Կորոնավիրուսի դեմ պայքարի և վարակի կանխարգելման նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: Ծառայության տնօրենի գլխավորությամբ հրավիրվել է խորհրդակցություն, կազմվել են հետագա միջոցառումների պլանը, երկրի ցամաքային սահմաններում ձևավորվել են վարակազերծման հատուկ խմբեր:

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով՝ հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ը, հայտարարվում է արտակարգ դրություն, նշված է կառավարության որոշման նախագծում: Ըստ փաստաթղթի՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով երկրում կստեղծվի պարետատուն, որը կղեկավարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հայաստանի ամբողջ տարածքում արգելվում են հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը, հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը, սահմանափակվում են պետական սահմանի բոլոր անցակետերում անձանց, տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը, բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխումը, սահմանվում է անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ:

Հայաստանի հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում՝ 60 օրը: Նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է, եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացած հանգամանքները: Արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել վերոնշյալ ժամկետները չգերազանցող ժամկետներով: Նախատեսվում է պարետային ժամի սահմանում:

Երեկ՝ ժամը 23:00-ից, Էջմիածին քաղաքից դուրս եկող 27 ճանապարհներից 24-ը փակվել են: Բաց են միայն քաղաքից դուրս եկող երեք ճանապարհները, որտեղ խիստ հսկողություն է իրականացվում: Նոր կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների շրջանակում բժիշկները չափում են քաղաքից դուրս եկող բոլոր քաղաքացիների ջերմությունը: Նորմայից բարձր ջերմություն ունենալու դեպքում գրանցում են տվյալները, ուղարկում հիվանդանոց կամ հորդորում են ինքնամեկուսանալ: Վաղ առավոտից Էջմիածնից դուրս եկող երեք ճանապարհներին մեծ խցանումներ են առաջացել, քաղաքում փողոցները գրեթե դատարկ են, խանութները` փակ:

«Երկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված պետք է որոշում կայացվի, որպեսզի այսօրվանից ամբողջ բանկային համակարգում 3 ամսով սառեցվեն բանկային տոկոսների ու վարկերի վճարումները»,- խորհրդարանում լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ վնասներ կարող է կրել Հայաստանի տնտեսությունը կորոնավիրուսից, և ինչ քայլեր պետք է ձեռնարկի իշխանությունը իրավիճակից դուրս գալու համար: ԲՀԿ ղեկավարն ընդգծել է, որ կանխարգելիչ միջոցառումները պետք է ձեռնարկվեին դեռ շաբաթներ առաջ:

«Երկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված պետք է որոշում կայացվի, որպեսզի այսօրվանից ամբողջ բանկային համակարգում 3 ամսով սառեցվեն բանկային տոկոսների ու վարկերի վճարումները»,- խորհրդարանում լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ վնասներ կարող է կրել Հայաստանի տնտեսությունը կորոնավիրուսից, և ինչ քայլեր պետք է ձեռնարկի իշխանությունը իրավիճակից դուրս գալու համար: ԲՀԿ ղեկավարն ընդգծել է, որ կանխարգելիչ միջոցառումները պետք է ձեռնարկվեին դեռ շաբաթներ առաջ:

Երկուշաբթի, 16 Մարտի 2020 16:30

Մուլտիկնիկ 16.03.2020

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։