Items filtered by date: Հինգշաբթի, 03 Դեկտեմբերի 2020
Հինգշաբթի, 03 Դեկտեմբերի 2020 22:15

Էպիկենտրոն 03.12.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մի քանի ժամվա ընթացքում պարալիզացրել են մայրաքաղաքը: Ապակենտրոն եղանակով Երևանի բազմաթիվ փողոցներում տեղի են ունեցել քաղաքացիական անհնազանդության ակցիաներ: «Նիկո՛լ, դավաճան», «Հող հանձնողը պետք է անհապաղ հեռանա» և նմանատիպ այլ կոչերով ցուցարաները փողոցներ են փակել, գունավոր ճայթուկներ վառել: Քաղաքացիները կաղամբով և դդումով լի սալյակներով փակել են նաև Մաշտոցի պողոտան՝ Փակ շուկայի հարևանությամբ:

Հինգշաբթի, 03 Դեկտեմբերի 2020 20:30

Անցուդարձ 03.12.2020

Published in Անցուդարձ

Ալբանիայի նախագահությամբ այսօր մեկնարկել է ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտգործնախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը:Օրակարգում նաև Ղարաբաղի հարցն էր:Կազմակերպության գործող նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ԼՂ կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի միջնորդությամբ: Թուրքիայի արտգործնախարարն էլ նշել է, որ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ հայտարարությունը կարող է բարելավել Երևանի և Անկարայի հարաբերությունները: Գերմանիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ Մինսկի խումբը հարմար գործիք է հակամարտության կայուն կարգավորման համար:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հարուցել է Երևանի պետական համալսարանի դասախոսների մտահոգությունը: Եթե անհրաժեշտ լինի, նրանք պատրաստ են անգամ նախազգուշական գործադուլ անել: Մայր բուհի դասախոսների գնահատմամբ՝ նախագիծը հակասահմանադրական է և բուհերին զրկելու է ինքնավարության հնարավորությունից,ինչի մասին այդքան բարձրաձայնում էին հեղափոխական իշխանությունները: Ըստ ԵՊՀ ռեկտորի թեկնածու Վահե Հովհաննիսյանի՝ նոր նախագիծն իր մեջ քաղաքական կոմպոնենտ է պարունակում:

 

Ընդդիմադիր 17 կուսակցություններն այսօր պաշտոնապես հրապարակել են վարչապետի իրենց միասնական թեկնածուի անունը: Նա ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն է: Ընդդիմադիրները համոզված են, որ հենց Մանուկյանն է այն անձը,որի գլխավորած ժամանակավոր կառավարությունը կկարողանա հաղթահարել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և առաջիկայնում արտահերթ ընտրություններ կազմակերպել: Ընդդիմության միասնական թեկնածուն իր գործողությունների ճանապարհային քարտեզը կներկայացնի շաբաթ օրը կայանալիք հանրահավաքում: 17 ուժերը ստեղծում են նաև «Հայրենիքի փրկության շարժում», որն այսօր խորհրդի նիստ է գումարել:

«Հայրենիքի փրկության շարժում»-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի գործունեության յուրաքանչյուր ժամը մեր պետականությունը հյուծող և Հայաստանի քաղաքացիների անվտանգությանն ուղղված սպառնալիք է: Շարժումը համահայկական է և վերկուսակցական,որի խորհուրդը ներառում է կուսակցությունների, մտավորականության և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների: «Նոր որակի իշխանության ձևավորումը հրամայական է»,համոզված է «Հայրենիքի փրկության շարժում»-ը, որը տարածած հայտարարությամբ ներկայացրել է շարժման նպատակն ու առաջիկա քայլերի հաջորդականությունը:

«Ազգային օրակարգ» կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացրել գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով քրեական գործ հարուցել կապիտուլիացիայի փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործողությունների փաստերով: Ակցիայի մասնակիցները դատախազությունից պահանջել են նաև չկատարել վարչապետի ու ազգադավ իշխանության անօրինական հրահանգները, դադարեցնել ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու քրեական կեղծ գործերի հարուցումը:

Կառավարության նիստում հաստատվել է պատերազմի ընթացքում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը: Զոհվածների ընտանիքները կստանան 5, իսկ հաշմանդամության առաջինից երրորդ կարգեր ունեցողները 3, 2 և 1մլն դրամ: Պետությունը հատուցվելու է նաև Սյունիքի ու Գեղարքունիքի այն բնակիչներին,որոնց անշարժ գույքը հրետածոկությունների հետևանքով վնասվել է: Պատերազմի մասնակից ուսանողներն ու մասնակիցների ուսանող երեխաներն էլ երկորդ կիսամյակի ուսման վարձի հատուցում կստանան

Շուշեցիներն այսօր հավաքվել են Արցախի ներկայացուցչության մոտ: Օրհասական պահին հայոց բերդաքաղաքը թողած քաղաքացիներն առաջնահերթ կացարանի խնդիր են բարձրացնում: Նրանց լսել է Հայաստանում Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:«Նման հանդիպումները մշտական բնույթ են կրում»,- ասել է պաշտոնյան:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։