Items filtered by date: Երեքշաբթի, 17 Նոյեմբերի 2020
Երեքշաբթի, 17 Նոյեմբերի 2020 22:55

Էպիկենտրոն 17.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն արձագանքել է հանրապետության նախագահի վերջին ուղերձին, որում Արմեն Սարգսյանը ներկայացնում էր հայաստանյան քաղաքական ուժերի և սփյուռքի տարբեր շրջանակների հետ քննարկումների արդյունքում ձևավորված ճանապարհային քարտեզը: «Բարգավաճ Հայաստան»-ը 2 հարց է ուղղել նախագահին և նշել, որ ակնկալում է անկեղծ պատասխան: ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Իրավիճակն այսօր թեժ է եղել նաև ԱԺ-ի միջանցքներում: Լրագրողների հարցերին պատասխանել են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական պատգամավորները: Վերջիններից Հայկ Սարգսյանը, «Էպիկենտրոն»-ի հարցին ի պատասխան, ագրեսիվ և թիրախավորված պահվածք է դրսևորել լրագրող Վաչիկ Գրիգորյանի նկատմամբ: Դատապարտելով կառավարութան շենքի պատուհանները կոտրած ցուցարարներին՝ պատգամավորը միևնույն ժամանակ արդարացրել է իրենց ներխուժումը ռադիոտուն և ռադիոտան դուռը կոտրելու փաստը: Հայկ Սարգսյանը նաև փորձել է արդարացնել գիշերվա ժամին իր և Հակոբ Սիմիդյանի անակնկալ այցը «Իմ քայլը» խմբակցությունը լքած Վարդան Աթաբեկյանի տուն՝ նշելով, թե Աթաբեկյանն իր ընկերն է: Ի պատասխան, Աթաբեկյանն ասել է, որ Սարգսյանի հետ ընկերական հարաբերություն երբևէ չի ունեցել:
 

Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում համոզվելու համար Արցախի նախագահն ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովն այցելել են Լիսագոր համայնք: Զուգահեռ շարունակվում է ռուս ռինվորականների տեղակայումը ԼՂ-ում: Ռուսական բանակի ինժեներասակրավորական ստորաբաժանումը կատարելու է ականազերծման աշխատանքներ:

ԱԺ հերթական նստաշրջանը բավական բուռն է սկսվել: «Արցախը թշնամուն հանձնելուց հետո խորհրդարանի հրավիրած առաջին նիստի ընթացքում որևէ այլ օրակարգ չի կարող լինել,քան կապիտուլյացիայի խայտառակ պայմանագրի մանրամասները և Փաշինյանի հրաժարականը»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Ընդդիմադիրներ խմբակցությունները բոյկոտել են նիստի օրակարգը և դուրս եկել դահլիճից: Իզաբելլա Հովհաննիսյանն է պատմում:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացրել է պատերազմի առաջին օրերի իրավիճակն ու մեկնաբանել կայացրած որոշումների տրամաբանությունը: Օնիկ Գասպարյանը հայտնել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի չորրորդ օրը անհրաժեշտություն կար երկու-երեք օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար: Սակայն այդ ուղղությամբ հայկական կողմի բոլոր փորձերը և առաջարկությունները Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մերժվել են: Արդյունքում՝ հայկական զինված ուժերը պարտադրված շարունակել է մարտական գործողությունները` փորձելով թշնամուն հասցնել մեծ կորուստներ ու ստիպել նստել բանակցային սեղանի շուրջ: «Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև: Նախընտրել ենք շատ վատը»,-ասել է Օնիկ Գասպարյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը հանրությանն ուղղված ուղերձում անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակին ու դրա հաղթահարման հնարավոր տարբերակներին: Երկիրը ցնցումներից զերծ պահելու համար Արմեն Սարգսյանն անխուսափելի է համարել կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Իսկ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար քաղաքական ու պետական գործիչներին համախմբվածության կոչ է հղել:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։