Items filtered by date: Կիրակի, 01 Նոյեմբերի 2020
Կիրակի, 01 Նոյեմբերի 2020 19:55

Էպիկենտրոն 01.11.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Մարտունին և շրջանի հարակից գյուղերն այսօր ենթարկվել են ավիառմբակոծությունների: Տուժածներ չկան, վնասների չափը ճշտվում է: Կեսօրին հիմնականում գրադից և սմերչից Ադրբեջանը հրթիռակոծել է Շուշին, մասնակի վնասվել է նաև բերդաքաղաքի իրանական Գյովհար աղայի Ջումա մզկիթը: Ռազմական ավիացիա կիրառվել է նաև Մարտակերտում: Պայթյուններ հնչել են նաև Ստեփանակերտում:

Նիկոլ Փաշինյանը Al Jazeera-ին տված հարցազրույցում անհեթեթ է համարել այն մեղադրանքները, որ իր իշխանության գալուց հետո Ռուսաստանի հետ կապը թուլացել է: «Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկիր է և իր կարգավիճակի բերումով պետք է որոշակի չեզոքություն պահպանի: Եվ դա հասկանալի է: Հայաստանի ռազմավարական դաշնակից լինելու հարցում Ռուսաստանը չեզոքություն չունի»,- ասել է վարչապետը: Խոսելով հրադադարը չպահպանելու մասին՝ Փաշինյանն ասել է, որ և՛ Ադրբեջանը, և ՛ Թուրքիան հայտարարում են, որ չեն պատրաստվում դադարեցնել ռազմական գործողությունները: «Ահաբեկիչներին տարածաշրջաններ չեն տեղափոխում խաղաղության կամ հրադադարի համար: Ահաբեկիչներին և վարձկաններին տեղափոխում են պատերազմի համար»,- նշել է վարչապետը:

Նոր մանրամասներ են հայտնի դարձել օրերս ձերբակալված Սիրիայի քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից: Նա հանգամանալից պատմել է, թե ինչպես է Թուրքիայի կողմից հավաքագրվել և ուղարկվել Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար: «Մեզ հանձնարարել էին գրավել մոտակա հայկական գյուղը և այնտեղ կենդանի ոչ ոքի չթողնել»,- ասել է ահաբեկիչը՝ խոստովանելով, որ վախը հաղթահարելու համար սիրիացի վարձկաններն օգտագործում են հոգեմետ հաբեր:

Կիրակի, 01 Նոյեմբերի 2020 15:00

ԵՍ ԿԱՄ-ը փոխեց իմ կյանքը... Արմեն

Published in Ես կամ

Անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 149-ամյակին՝ նրա տուն-թանգարանի բակում յուրատեսակ միջոցառում է անցկացվել: Երեխաները կոմպոզիտորի՝ մանկուց սիրված օրիգամիներ և Սպենդիարյանի բաղադրատոմսով կակաո են պատրաստել: Խաղաղության և հաղթական մաղթանքներով օրիգամիները ուղարկվելու են առաջնագիծ: Իսկ կակաոյի վաճառքից գոյացած հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

ՊԲ ստորաբաժանումները մարտական գործողությունների ընթացքում գերեվարել են սիրիացի հերթական վարձկանին, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է: Ամուսնացած է: ՈՒնի 5 երեխա: Ջիհադիստ գրոհայինը պատմել է, որ Արցախում՝ իր խոսքերով «քաֆիրների»՝ այսինքն անհավատների դեմ կռվելու համար իրեն խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

«Դոնալդ Թրամփն ակամայից ճանաչել է Արցախը՝ հայերին ուղղված խոսքում հիշատակելով Կոսովոյի մասին»: Նման կարծիք է շրջանառում հեղինակավոր The National Interest-ը Արցախի թեմայով հրապարակած ծավալուն հոդվածում: Ցեղասպանության սպառնալիքի պայմաններում Արցախի անկախության ճանաչումը միակ կենսունակ տարբերակն է՝ ապահովելու տարածաշրջանի հայ բնակչության հիմնարար իրավունքները, ընդգծել է հոդվածագիր Ալեքս Գալիցկին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։