Items filtered by date: Ուրբաթ, 09 Հոկտեմբերի 2020

Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սանձազերծման կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղ դադարեցնել կրակը: Կուսակցությունը միաժամանակ Հարավային Կովկասի տարածաշրջանում ապակայունացման աճող սպառնալիքի ֆոնին ընդգծել է իր խիստ մտահոգությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացման վերաբերյալ: «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման մշտական ջատագով Գագիկ Ծառուկյանին»,-նշված է հայտարարության մեջ:

Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ի աջակցություն Արցախի և հայ զինվորի: Հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան առջև կայացած բողոքի ցույցին հաջորդել է հոկտեմբերի 8-ին Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիան: Մասնակցել և ելույթ են ունեցել նաև Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, որոնք Թուրքիայից պահանջել են անհապաղ դադարեցնել ցեղասպան քաղաքականությունը: Հաջորդ հավաքը ֆրանսահայերը կանցկացնեն գալիք շաբաթ՝ երկրի խորհրդարանի շենքի մոտ, Արցախի անկախությունը անհապաղ ճանաչելու պահանջով:

«Զինուժ մեդիա»-ն նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ Հարություն Դոխոյանը պատմում է, թե ինչպես է խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ ու 1 ՏՕՍ: Դոխոյանը մեր օրերի հերոսներից մեկն է: «Դժվար ու էմոցիոնալ էր առաջին տանկը խոցելը, բայց հետո այն դարձավ սովորական»,- պատմել է փոքրամարմին ու ժպտերես տղան: Հերոսի ցանկությունը մեկն է՝ շուտափույթ ապաքինվել և կրկին կանգնել մեր պատմության հաղթական էջերը գրող ընկերների կողքին:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook–ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել պաշտպանության առաջնագծից: Տեսանյութում դրվագներ են օր ու գիշեր թշնամու դեմ մարտնչող մեր տղաների խաղաղության ակնթարթներից: Զենքին մի քանի րոպեով փոխարինել են կիթառը, մորն ու հայրենիքին ուղղված երգը:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։