Items filtered by date: Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2020

Ինչպե՞ս պարզել՝ ով է մեղավորը հրադադարի խախտման համար, և ի՞նչ հետևանք է ունենալու դա խախտող կողմի համար: Այս հարցերն է Նիկոլ Փաշինյանը տվել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին երեկ գիշերը ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: «Կոռեկտ չեմ համարում ասել՝ ինչ է պատասխանել պետքարտուղարը, բայց հուսով եմ ԱՄՆ-ում այսօր կպատասխանեն այդ հարցերին»,- նշել է Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ այս ընթացքում Հայաստանը եղել է մաքսիմալ ճկուն և եկել այն եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա: «Հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ երբեք կապիտուլյացիայի»,- ասել է Փաշինյանը՝ այս անգամ համախմբման կոչ անելով ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց:

Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքներին ու առաջնագծում գտնվող հայրենիքի պաշտպաններին աջակցելու նպատակով մեկնարկել է «Հադրութի համը» նախաձեռնությունը: Հադրութցի կանայք պատրաստելու են ժենգյալով հաց, կորկոտ, փախլավա ու գաթա: Արցախի յուրահատուկ համով ուտեստները կարելի է գնել առցանց՝ այցելելով «Հադրութի համը» ֆեյսբուքյան էջ:

Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների խոսքերին արցախցիները չեն հավատում: Նրանք լավ գիտեն՝ հրադադարը ոչ թե խնդրում են, այլ պարտադրում: Արցախի մեր գործընկերները զրուցել են գիշերներն ապաստարաններում անցկացնող, իսկ ցերեկները փողոցներում զբոսնող քաղաքացիների հետ: Նրանք արտակարգ պայմաններում շարունակում են մնալ լավատես, զգոն և պատրաստ համարժեք գործողությունների:

Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2020 11:09

Շախմատային սեանս՝ հանուն հայ զինվորի

Շախմատային համաժամանակյա խաղի սեանս՝ ի աջակցություն հայկական բանակին: Հայաստանի բազմակի չեմպիոն Մարիա Գևորգյանը գումար է փոխանցել «Հայաստան համահայկական հիմնադրամին»: Մեր բանակին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբն ու բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան, իսկ «Ֆորմուլա 1»-ի աստղ Մաքս Ֆերտասպենը գումար է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։