Items filtered by date: Չորեքշաբթի, 29 Հունվարի 2020
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2020 21:18

Էպիկենտրոն 29.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2020 20:30

Անցուդարձ 29.01.2020

Published in Անցուդարձ

ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի այսօրվա փակ նիստը տևել է շուրջ 3,5 ժամ: Բացատրություններ տալու հերթը բարձրաստիճան պաշտոնյաներինն է: Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի հյուրը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էր: Հանդիպումից հետո Օհանյանն ասել է, որ փակ դռների հետևում քննարկվել են ապրիլյան պատերազմի ժամանակ եղած թերություններն ու բացթողումները: «Էպիկենտրոնի» հարցին ի պատասխան՝ նախկին պաշտոնյան անդրադարձել է վարչապետի հայտարարությանն այն մասին, որ Սերժ Սարգսյանը ժամանակին բանակցել է տարածքներ հանձնելու շուրջ:

ԱԻՆ ավտոպարկը համալրվել է 22 նոր հրշեջ փրկարարական մեքենաներով: Սա Ճապոնիայի կառավարության նվերն է Հայաստանին: Պաշտոնական միջոցառմանը ներկա են եղել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը,Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, մարզպետներ: Մեքենաները ուղևորվել են Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզեր:

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակից մինչև «Ադեկվադ»-ի անդամներին բռնել-բաց թողնելու գործողություններ: Պատգամավորներն Ազգային ժողովի այսօրվա ճեպազրույցների ընթացքում անդրադարձել են ներքաղաքական հիմնական թեմաներին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ Սահմանադրությունը 2015թ–ի փոփոխություններից հետո լիարժեք չի գործում։ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները կարծում են՝ հարցը պետք է հանգուցալուծվի իրավական դաշտում, միևնույն ժամանակ չպետք է խախտվի իշխանության ճյուղերի անկախությունը:

Չորեքշաբթի, 29 Հունվարի 2020 16:30

Մուլտիկնիկ 29.01.2020

Published in Մուլտիկնիկ

6 միլիոն 200.000 դրամ: Այսքան է կազմել 2019 թվականին հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից տուգանված 12 հեռուստաընկերությունների տուգանքի չափը: «Մեկ տարում ավելի շատ հեռուստաընկերություն է պատասխանատվության ենթարկվել, քան նախորդ յոթ տարիներին»,- ասել է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Ըստ նրա՝ հանձնաժողովի համար արտոնյալներ չկան, հեռուստառադիո-ընկերությունները պետք է գործեն օրենքի տառին համապատասխան:

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել են մամուլի և լրագրողների ազատության ու անվտանգության խնդիրները։ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է, որ ատելության, թշնամանքի խոսքն այսօր լուրջ մարտահրավեր է Եվրոպայում և նաև Հայաստանում, ինչը օր առաջ կասեցնել է պետք։«Ատելության, թշնամանքի խոսքը հասարակության մեջ խիստ վտանգավոր անջրպետ է առաջացրել, և այդ անջրպետը շարունակում է խորանալ։ Սոցիալական մեդիան վերածվել է պատերազմական առաջնագծի, որտեղ այլևս գործի են դրվում ատելության և թշնամանքի՝ զանգվածային ոչնչացման բոլոր հնարավոր զենքերը։ Սա կասեցնել է պետք»,- հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը։

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։