Items filtered by date: Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2019

Երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 20:22-ին, 4.8 մագնիտուդով գրանցված երկրաշարժը 88-ի երկրաշարժի օջախային գոտում է, որտեղ ընդերքը չի հանգստացել: ԱԻՆ-ը հայտնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Փլուզումներ, լուրջ ավերածություններ չեն եղել: Անհանգիստ երեկո են ունեցել հատկապես Գյումրիի և Վանաձորի բնակիչները, որոնցից շատերը երկրաշարժից հետո դուրս են եկել փողոցներ և մի քանի ժամ անցկացրել դրսում: Սեյսմիկ ծառայությունը տեղեկացրել է, որ երկրաշարժի առաջին ալիքից հետո մոտ հարյուրից ավելի հետցնցումներ են գրանցվել, ինչից հետո սեյսմիկ ակտիվությունը նվազել է:

Փողոցներ փակելու պրակտիկան նաև Ադրբեջան է հասել: Բաքվում դեռ փակ փողոցներ չկան՝ այնտեղ սոցիալական իրավիճակը համեմատաբար բարվոք է, իսկ ահա շրջաններում մարդիկ բողոքում են աշխատատեղերի բացակայությունից, պաշտոնյաների ամենաթողությունից, գազի ու նույնիսկ ջրի բացակայությունից: Իշխանության պատասխանը մեկն է՝ փող չկա, բայց նաև չեն մոռանում հավելել՝ հայերն են մեղավոր: Հարևան երկրում նաև շարունակվում է երեխաների շրջանում հայերի դեմ հակաքարոզչությունը, հիմա էլ սկսել են մանկահասակ մահապարտների ճամբարներ ստեղծել:

Փաստերի վրա հիմնված ուսումնասիրություններ՝ ավելի տեղեկացված աշխատաշուկա մուտք գործելու համար. մեկնարկում է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը: Այն փաստերի վրա հիմնված քաղաքականության օգնությամբ կմիավորի կրթությունն ու աշխատանքը: Նորարարական մեթոդների կիրառմամբ նոր հետազոտություններ կարվեն, որոնք անհատներին կաջակցեն ավելի տեղեկացված լինել, պատրաստված մուտք գործել աշխատաշուկա:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։