Items filtered by date: Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2019

Թունաքիմիկատների գերեզմանների խնդրի մասին ահազանգում են Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները: Թեմայի շուրջ նրանք այսօր քննարկում են կազմակերպել, լսել մասնագետների կարծիքը: Քննարկման մասնակիցները որոշել են միասին այցելել համապատասխան տարածքներ, պարզել, թե թունաքիմիկատների քանի գերեզմանոց կա Երևանում: 

Հայ հեղափոխական դաշնակցության մի խումբ անդամներ այսօր քաղաքապետարանի մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք քաղաքապետ Հայկ Մարությանին հիշեցրել են նախընտրական խոստումները, պահանջել կատարել դրանք: Ակցիայի մասնակիցների ձեռքին դեղին քարտեր են եղել, որպես զգուշացում:

 

Ի՞նչ խնդիրներ են հայտնաբերել պաղպաղակի և կաթնամթերքի շուկայում սպառողների իրավունքները պաշտպանները: Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի անդամները ներկայացրել են ձեռքի տակ ունեցած ուսումնասիրության արդյունքները: Ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը բացատրել է, թե ինչու ամռան տապին փողոցում վաճառվող ձուկը ոչ միայն չի նեխում, այլև բավական թարմ է երևում: Նա նաև անդրադարձել է այս ամռան ամենաակտուլ խնդրին՝ աղբահանությանը:

Ինչպիսի՞ն են հայ-ամերիկյան հարաբերություններն այսօր և ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակության Հայաստան այցի ընթացքում: Միացյալ նահանգներից ժամանած պաշտոնյաներն ամփոփել են այցի արդյունքները, նշելով՝ մտադիր են սերտացնել Հայաստանի հետ գործակցությունը: Արդյոք ԱՄՆ կառավարությունը կկրճատի՞ Հայասատանին ու Արցախին տրվող ֆինանսական օժանդակությունը: Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Նորա Հովսեփյանն ԱՄՆ-ից Հայաստանի համար 85 մլն դոլարի աջակցության հույս է հայտնել: Նրա խոսքով՝ Արցախը միակ երկիրն է, որը չճանաչված է և ԱՄՆ-ից ուղղակի աջակցություն է ստանում:

Հատուկ քննչական ծառայությունը որոշել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառել: Ըստ այդմ՝ Գրիգորյանը կմնա ազատության մեջ: Ռոբերտ  Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն կապելով նախկինում իր կայացրած երկու հայտնի որոշումների հետ: 

Չորեքշաբթի, 31 Հուլիսի 2019 09:26

Էպիկենտրոն 31.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։