Items filtered by date: Երեքշաբթի, 07 Մայիսի 2019

Խորհրդարանը սկսել է հերթական քառօրյայի աշխատանքը: Լիագումար նիստի օրակարգ է մտել Հարկային օրենսգրքում լրացումներ անելու մասին Ազգային Ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օրինագիծը: Նախագծով առաջարկվում է աղետներից տուժած գյուղացիներին ազատել աղետի տարվա հողի հարկից: ԲՀԿ խմբակցության մյուս առաջարկը խորհրդարանը չի ընդունել: Այն վերաբերում էր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն արգելելուն. նախագծով պետք է խստացվեր չորքոտանիներին գնդակահարելու,տանջելու համար սահմանված պատիժը: Այսօրվա նիստում նաև երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրվել Կառավարության կառուցվածքի հարցը: Պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ ԲՀԿ խմբակցությունը այս անգամ ևս դեմ է քվեարկելու այդ նախագծին:

Երեքշաբթի, 07 Մայիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 07.05.2019

Published in Մուլտիկնիկ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշումը կրկին կքննվի դատական ատյաններում: Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ սահմանադրության 419-րդ հոդվածի 2-րդ մասը, որը վիճարկում էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից, համապատասխանում է սահմանադրությանը, սակայն՝ կոնկրետ մեկնաբանության սահմաններում: «Վճռաբեկ դատարանի կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելու լիազորությունը տվյալ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելն է»,-գրված է բարձր դատարանի որոշման մեջ:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր Խորհրդարանում պատասխանել է լրատվամիջոցների բազմաթիվ հարցերի, անդրադարձել վերջին օրերի ներքաղաքական ամենաքննարկվող թեմաներին՝ այդ թվում բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու վերաբերյալ հնչող գնահատականներին: «Պարոն վարչապետը ճիշտ է ասում՝ բիզնեսը պաշտպանելու կարիք չկա, բայց ամենակարևորը՝ պետք է լինեն ծանոթություններ, կապեր, վստահություն, ընկերություն, շրջապատ, որովհետև ցանկացած ծրագիր, ցանկացած ներդրում կայանում է ծանոթության, վստահության կլոր սեղանի շուրջ»,- ասել է ԲՀԿ ղեկավարը և ավելացրել. «Ես չեմ ուզում հավատալ, որ այսօր իշխանությունը Ծառուկյանի դեմ ճնշման քայլեր է կատարում, բայց կան ոչինչ չարած մարդիկ, որ փորձում են երևալ»: Գագիկ Ծառուկյանը նաև անդրադարձել է պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ հարցին:

1991թ. մայիսի 6-ը վճռորոշ եղավ նոյեմբերյանցի 14 ոստիկանների համար: Այդ օրը հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող ազատամարտիկները Ոսկեպարի անտառում դավադրաբար սպանվեցին խորհրդային զինուժի կողմից: Ավանդույթի համաձայն՝ ԲՀԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը յուրաքանչյուր տարի մայիսի 6-ին մեկնում է Նոյեմբերյան, Ծառուկյանների ընտանիքի անունից ծաղկեպսակ դնում ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և դրամական աջակցություն ցուցաբերում նրանց ընտանիքներին:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։