Items filtered by date: Չորեքշաբթի, 29 Մայիսի 2019
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2019 22:50

Էպիկենտրոն 29.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 29 Մայիսի 2019 20:30

Անցուդարձ 29.05.2019

Published in Անցուդարձ

Օրենսդիրն աշխատանքը շարունակել է կառավարության հետ հարցուպատասխանով, որին վարչապետը չի մասնակցել երկրում չլինելու պատճառով: ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանն Առողջապահության նախարարից հետաքրքրվել է՝ «Գարդասիլ» պատվաստանյութի օգտագործումն արդյոք լուրջ հետեւանքներ չի՞ ունենա մարդկանց առողջության համար: Կարինե Պողոսյանն էլ դիմել է սոցապնախարարին՝ նշելով, որ բազմաթիվ նամակներ է ստացել մանկատների բեռնվածության մասին: Պատգամավորներին հետաքրքրող հարցերից մեկն էլ վերաբերել է ապրիլյան մարտական գործողություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի ստեղծմանը: ԱԺ-կառավարություն հարց-պատասխանն ամփոփել է Վոլոդյա Հովսեփյանը:

«Տղայիս ոչ թե Սասնա ծռերը, այլ ոստիկաններն են սպանել»,- մոտ մեկ ամսվա դադարից հետո վերսկվսած ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին հայտարարել է սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը: Նիստի ժամանակ որպես վկա հարցաքննվել է նաև սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի քույրը: Նա նշել է, որ վիրավորում ստանալուց մի քանի օր հետո հիվանդանոցում զրուցել է եղբոր հետ, այնինչ քրեական գործի նյութերում նշված է, որ Գագիկ Մկրտչյանը վիրավորումից 27 օր հետո, գիտակցության չգալով, մահացել է:

Արցախում են Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: «Մեր հանդիպումները և՛ Երևանում և՛ Ստեփանակերտում շատ արդյունավետ էին»,- նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ասել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին: Միջնորդներն արցախցի լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ են ներկայացրել Բակո Սահակյանի հետ ունեցած քննարկումից: Ըստ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ ԵԱՀԿ միջնորդները դրական արձագանք են ստացել գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հրադադարի ռեժիմի պահպանման և գերիների հարազատների փոխայցելությունների վերաբերյալ:

Ազգային ժողովը սկսել է հերթական քառօրյան: Պատգամավորները նախ քննարկել են հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած նախագծերը: Այնուհետև խորհրդարանին է ներկայացվել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը: Նրան առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը: Ձայների 30 կողմ 53 դեմ հարաբերակցությամբ Ազգային Ժողովը նրա թեկնածությունը չի հաստատել: Իսկ մինչ այդ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն, առիթն օգտագործելով, նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանից հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի Արմեն Սարգսյանը դատարանների շրջափակման և դատաիրավական համակարգի վերափոխումների գործընթացի վերաբերյալ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ տեղեկացրել է, որ վեթինգի նախագծի մշակման գործընթացը գտնվում է վերջնական փուլում: Նա կոչով դիմել է «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ մեկ շաբաթվա ընթացքում գրավոր առաջարկներ ներկայացնելու համար:

Այսօր առավոտից Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել «Գուդվին-ԲԵՏ» բուքմեյքերական ընկերության աշխատակիցները: Նրանք դժգոհել են բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրինագծից, որն արժանացել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի հավանությանն ու ուղարկվել խորհրդարանի քննարկման: Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Մի քանի ժամ տևած ակցիայից հետո ընկերության աշխատակիցներից կազմված խումբը հանդիպել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ: Թե ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկմանը, կպատմի Հակոբ Գևորգյանը:

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում այսօր կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հոբելյանական նիստը՝ նվիրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին: Նիստի նեղ կազմով հանդիպմանը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Եվրասիական տնտեսական միության պատվավոր նախագահի կոչում շնորհելու և շքանշանով պարգևատրելու մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: «Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությամբ և կգործադրենք բոլոր ջանքերը` գործակցության մեխանիզմների կատարելագործման և չորս ազատությունների գործնական ձեռքբերման համար»,-ասել է երկրի ղեկավարը : Նիստից հետո Փաշինյանը հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ, այնուհետև այցելել Ղազախստանում Հայաստանի դեսպանություն, հանդիպել տեղի հայ գործարարների հետ: Իսկ աշխատանքային օրվա մեկնարկին տեղի է ունեցել նրա հանդիպումը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

 

Չորեքշաբթի, 29 Մայիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 29.05.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։