Items filtered by date: Հինգշաբթի, 02 Մայիսի 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը հերթական նիստն է գումարել: Օրակարգում եղել է 42 հարց, որից 27-ը չզեկուցվող, մեկը՝ գաղտնի: Գործադիրը մերժել է «Կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Դրանով առաջարկվում էր գործող 1 տարվա փոխարեն 15 տարի ժամկետ սահմանել այն դեպքերի համար, երբ թոշակառուն մոտենում է բանկ՝ հաստատելու իր ողջ լինելը: Վարչապետը նախագծի քննարկման ժամանակ մի քանի անգամ վրդովվել է՝ նշելով, որ նախագծի ընդունումը կնշանակի վերադառնալ 1970-ականներ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գտնել լուծումներ, որ կենսաթոշակառուի ողջ լինելու փաստն, օրինակ՝ արձանագրվի նորագույն տեխնոլոգիաների միջոցով: Գործադիրը դրական է արձագանքել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու մասին նախագծին:

Ապրիլի 16-ը սահմանել Հայ կինոյի օր. այսպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նախագիծը բուռն քննարկման է արժանացել գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում: Սա ընդդիմության այն եզակի նախագծերից է, որը կառավարության բացասական եզրակացությունից հետո Աժ-ի հանձնաժողովում դրական եզրակացություն է ստանում: Ներկայացնելով օրինագծի հիմնավորումները՝ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ օրենքի ընդունմանն իրենց աջակցությունն են հայտնել հայկական մի շարք կինոկազմակերպություններ՝ Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունը, Ազգային կինոակադեմիան, Ազգային կինոկենտրոնը, Կինոլրագրողների եւ կինոքննադատների ասոցիացիան, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, Երիտասարդների կինոալիքը:

Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի ֆուտբոլի փոխանցիկ գավաթի խաղարկությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Մրցաշարն անցկացվում է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Մինչև մեկնարկը, լրագրողները ԲՀԿ նախագահին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են տվել: 

Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արարատի մարզի ֆուտբոլի փոխանցիկ գավաթի խաղարկությունը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Մրցաշարն անցկացվում է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ: Մինչև մեկնարկը, լրագրողները ԲՀԿ նախագահին քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են տվել:

Հինգշաբթի, 02 Մայիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 02.05.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։