Items filtered by date: Ուրբաթ, 15 Մարտի 2019
Ուրբաթ, 15 Մարտի 2019 22:00

Էպիկենտրոն 15.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 15 Մարտի 2019 20:00

Անցուդարձ 15.03.2019

Published in Անցուդարձ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Դատարանը մերժել է փաստաբանների՝ երկրորդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, բայց բացառել է թաքնվելու վերաբերյալ հիմնավորումը: Վճռի հրապարակմանը ներկա է եղել Ռոբերտ Քոչարյանը: Նիստից հետո երկրորդ նախագահին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս անգամ մրցակցային պայմանների խախտում է արձանագրել ավիաոլորտում: Հայկական փոխադրողները դիմել են հանձնաժողովին ու ներկայացրել, որ, օրինակ, Ռուսաստանի օդանավակայանները խիստ տարբերակված գներ են առաջարկում: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասել է, որ դիմել են ռուս գործընկերներին ու խնդիրը լուծել: Այսուհետև ԵԱՏՄ անդամ երկրների փոխադրողների համար ռուսական օդանավակայանները համահարթ գներ կսահմանեն: Ծառայությունները կմատուցվեն նույն պայմաններով, ինչ տեղական փոխադրողների համար:

Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն այսօր առավոտյան կրկին շարունակվել են: Ի տարբերություն նախորդ օրվա, սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա չեն անցկացրել: Քաղաքապետարանից հայտնել են, որ որեւէ անօրինական գործողություն չի իրականացվել, տնտեսվարողները պատշաճ ծանուցվել են, իսկ սրճարանների տարածքում մի քանի օրից արդեն կսկսվեն կանաչապատման աշխատանքները: Այսօր հայտարարություն է տարածել Ջազզվեի սեփականատերերից Արմեն Պետրոսյանը: Նա կոչ է արել դադարեցնել բողոքի գործողությունները` պայքարը տեղափոխելով իրավական հարթություն: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հայտնել է, որ երեկ Մաշտոցի պողոտայում քաղաքացուն հարվածներ հասցրած ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

Եվրոպական միությունը 2 տարվա ընթացքում 6 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Աջակցության շնորհիվ ստեղծվել է երկու տասնյակից ավելի ընկերություն և 220-ից ավելի աշխատատեղ: Եվրամիության և կառավարության գործակցությունը ոլորտի զարգացման համար նոր հեռանկարներ է բացել:

«Եթե սպասվում է, որ մեկ կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, ապա դա չի աշխատելու»,- այսօր Խորհրդարանում հայտարարել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Երկրի գլխավոր դիվանագետը ԱԺ էր այցելել հանդիպելու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: Խորհրդարանականները նախարարին փակ դռների հետևում հարցեր են ուղղել Արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Փաշինյան-Ալիև նոր հանդիպման վայրի ու ժամկետների մասին նախարարը չի հայտնել՝ նշելով, որ այդ մասին հայտարարելու պահը դեռ չի եկել: Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև Մադրիդյան սկզբունքներին ու Իլհամ Ալիևի աղմկահարույց հայտարարությանը:

Ուրբաթ, 15 Մարտի 2019 16:30

Մուլտիկնիկ 15.03.2019

Published in Մուլտիկնիկ


Իրազեկ սպառող՝ առողջ հասարակություն: Հայաստանն այսօր նշում է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Մեր երկրում սպառողների իրավունքները հաճախ են խախտվում, ըստ պաշտպանների՝ դրա համար պետք է լինել իրազեկված ու պահանջատեր: Սպառողների իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է նաև կառավարության համար՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրն իր առաջ խնդիր է դրել հայկական ստանդարտները հավասարեցնել միջազգայինին: «Փողոցում միս վաճառելով սոցիալական խնդիր լուծելու տրամաբանությամբ առաջնորդվելը խոսում է հենց ցածր չափանիշների մասին»,- իր խոսքում ընդգծել է կառավարության ղեկավարը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։