Items filtered by date: Ուրբաթ, 06 Դեկտեմբերի 2019

ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը հերքում է «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարություն-նամակի բովանդակությունն, ըստ որի՝ Գերագույն մարմնի հայաստանյան կոմիտեների ժողովում որոշվել է «պարտիզանական հարվածներ» հասցնել Հայաստանի իշխանությանը: «Այլակարծությունը տեղ ունի կուսակցությունում»,- նշել է Սիմոնյանը՝ ավելացնելով սակայն, որ կա կուսակցական կարգապահություն, որից չի կարելի շեղվել: Գերագույն մարմնի նախագահն անդրադարձել է նաև ՀՅԴ շարքերից հեռացված անդամներին, նշել, որ որոշմանը հաջորդել են մի շարք զարգացումներ:

Բրատիսլավայում նախարարների խորհրդի շրջանակում կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Պատվիրակությունների ղեկավարները վերահաստատում են, որ արդար և երկարատև կարգավորումը պետք է հիմնված լինի մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների վերաբերյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների 2020 թվականին կրկին հանդիպելու պատրաստակամությունը՝ միջնորդներն ընդգծում են, որ ստատուս քվոն անընդունելի է, և հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։