Items filtered by date: Չորեքշաբթի, 11 Դեկտեմբերի 2019

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր դեմ ստացված դիմումների թվով տասնյակում է: Ընդդեմ Հայաստանի դիմումների մի մասը ստացվել է ապրիլյան պատերազմից հետո: ՄԻԵԴ-ը քառօրյայի հետ կապված դիմումներ ստացել է թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից: Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է նաև հեղափոխությունից հետո քաղաքական իրավիճակով պայմանավորված գործերի ընթացքին, ինչպես նաև ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի գործին: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է, թե որքա՞ն գումար է վճարել Հայաստանը եվրոպական դատարանի վճիռների դիմաց։

Քիք-բոքսինգի "ISCA INTERCONTINENTAL" վարկածով աշխարհի չեմպիոն Միհրան Ենոքյանը պատրաստվում է հերթական մենամարտին: Փետրվարին Հայաստանում կանցկացվի «Արքաները արքաների դեմ» անվանումը կրող Հայաստան-Չինաստան մենամարտերի երեկոն, որտեղ մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանի նաև Միհրանը: «Մուլտի Վելնեսը» ներկայացնող մարզիկը վերջին շրջանում մարզվում ու միջազգային մրցաշարերի է մասնակցում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ, ով մեծ աջակցություն է ցուցաբերում ինչպես օլիմպիական,այնպես էլ ոչ օլիմպիական մարզաձևերին:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։