Items filtered by date: Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2019
Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2019 22:15

Էպիկենտրոն 11.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Օդանավերի սպասարկող «Զվարթնոց» աերոօդերևութաբանության կենտրոնը տեխնիկապես վերազինվելուց և նորոգվելուց հետո բացել է դռները: Նոր և ժամանակակից սարքավորումների շնորհիվ հնարավոր է իրականացնել ավելի ճշգրիտ կանխատեսումներ և ապահովել ինքնաթիռների անվտանգ թռիչքները: Կենտրոնի ամբողջական վերազինման համար կատարվել է 150 միլիոն դրամի ներդրում:

ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դիմաց առավոտյան վերսկսվել է ուսանողների բողոքի ակցիան՝ ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի: Նրանք երթով անցել են բոլոր բուհերի կողքով ու միանալու կոչ արել ուսանողներին: Երիտասարդները քայլերթով հասել են նախարարության շենքի մոտ և վերսկսել նստացույցը: Նրանց միացել են նաև ՀՅԴ Երիտասարդական կառույցի անդամներն ու «Կամք» ՀԿ-ի ներկայացուցիչները: Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանն ապազգային քաղաքականություն է վարում և պետք է հրաժարական ներկայացնի: Ինչպե՞ս է նախարարն արձագանքել իր դեմ շարունակվող ակցիային, կպատմի Աիդա Կարապետյանը:

Պաշտոնական այցով մեր երկրում հյուրընկալված Ռուսաստանի արտգործնախարարի օրակարգն այսօր հագեցած էր: Սերգեյ Լավրովը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները նաև քննարկում են ունեցել Արցախի հիմնախնդրի շուրջ: «Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Լավրովը: Հակամարտության կարգավորման սկզբունքներին անդրադառնալիս Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ դժվար է չհամաձայնել Հայաստանի վարչապետի հայտարարության հետ, որ այդ հարցում անհրաժեշտ է հաշվի առնել և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների ցանկությունը:

«Մուլտի գրուպ» կոնցեռնի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ «Դինամո» մարզադահլիճում կայացել է MIX FIGHT 44-րդ մրցաշարը, որի ընթացքում անցկացվել են K1-ի, մուայթայի, քիքբոքսինգի և MMA-ի մենամարտեր: Մրցաշարի ընթացքում խաղարկվել է նաև 2 չեմպիոնական գոտի, որոնց համար պայքարում հաղթել են հայ մարզիկները: Արամ Մանուկյանի տեսանյութը:

Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2019 16:30

Մուլտիկնիկ 11.11.2019

Published in Մուլտիկնիկ

Խորհրդարանում քննարկվել է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող թոշակառու զինծառայողներին փոխհատուցում տալու մասին նախագիծը: Օրինագծի հեղինակ Մանե Թանդիլյանը հանձնաժողովականներին նոր երևան եկած հանգամանքներ է ներկայացրել: Դրանց վերաբերյալ կարծիքների փոխանակումն անցել է դռնփակ ռեժիմով: Նիստին ներկա է եղել Պաշտպանության նախարարի տեղեկալը: Գաբրիել Բալայանը քննարկման ավարտից հետո տեղեկացրել է նախարարությունում շրջանառվող նոր մտահղացման մասին, որով առաջարկվում է ամառային արձակուրդների ժամանակ դպրոցականների համար ստեղծել պարտադիր զինվորական ճամբարներ: Բալայանը լրագրողներին խնդրել է դրանից սենսացիա չսարքել, քանի որ գաղափարը դեռևս չունի նախագծի տեսք:

Վարչապետը երեկ աշխատանքային այցով եղել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Նիկոլ Փաշինյանը եղել է Գորիսում, Վայքում և Եղեգնաձորում, որտեղ մեծ թափով իրականացվում են ճանապարհաշինական, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության խթանման մի շարք ծրագրեր: Վարչապետը ծանոթացել է կատարված աշխատանքին և կարևոր համարել սուբվենցիոն բոլոր ծրագրերի որակյալ իրականացումն ու այդ ուղղությամբ պատշաճ վերահսկողության ապահովումը։

Երևանում մեկնարկել է Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդեսը: Նպատակն է ամրապնդել կապերը երկու երկրների դեղարտադրող ընկերությունների միջև, նաև դառնալ հարթակ համատեղ կազմակերպություն հիմնելու համար: Դեղարտադրության ոլորտում Հնդկաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 33 միլիոնից հասել է 52 միլիոն դոլարի: Մեր երկրում գրանցված դեղերի 10 տոկոսը ներմուծվում է Հնդկաստանից:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։