Items filtered by date: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019
Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019 22:30

Էպիկենտրոն 14.10.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է մի օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում է հեշտացնել ավագանու անդամների աշխատանքը: Նախագիծն արժանացել է բուռն քննարկման, որից հետո,սակայն, չի ստացել դրական եզրակացություն:

Այսուհետև Վրաստանից և Ճապոնիայից ներկրված ավտոմեքենաները կմաքսազերծվեն Գյումրիում: Այսօր վաղ առավոտից արդեն100 ավտոմեքենա է մաքսազերծվել: Եթե ներկրողը չունի ֆինանսական բնույթի խնդիրներ, ապա մաքսային ձևակերպումը տևում է 20-25 րոպե: Նոր կենտրոնի շինարարությունն ավարտելուն պես Գյումրի կտեղափոխվեն տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված գործառույթներն ամբողջությամբ:

«Ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի Սիրիայի հյուսիսային շրջաններից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերվի»,- տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նախարարությունը մշտական կապի մեջ է Սիրիայում մեր դեսպանատան հետ: Այս պահին այն վայրերում, որտեղ հայեր կան, պատերազմական գործողություններ չկան, հետևաբար, տարհանման խնդիր չկա: Աննա Նաղդալյանն արձագանքել է նաև Իլհամ Ալիևի՝ պատմությունը վերանայելու Հայաստանին ուղղված կոչին:

Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019 17:48

ՀՄԸՄ 12-րդ պատգամավորական ժողովը մեկնարկել է

Մեկնարկել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության 12-րդ պատգամավորական ժողովը: Չորս տարին մեկ միության անդամները հավաքվում են Երևանում ու մի քանի օր քննարկում իրենց անելիքները, մշակում հաջորդ քառամյա ծրագիրը և ընտրում կենտրոնական նոր վարչություն:

2019թ–ի առաջին կիսամյակում Հայաստանում 253 միլիոն դրամով ավելի ներդրում է իրականացվել, քանի 2018–ի նույն ժամանակահատվածում,հայտնել է  էկոնոմիկայի նախարարը: Կատարված ներդրումները,սակայն, կառավարությանը չեն բավարարում: Տիգրան Խաչատրյանի խոսքով՝  ներդրումների աճի ցանկալի մակարդակին հասնելու համար անհրաժեշտ է ունենալ ավելի որակյալ ենթակառուցվածքներ, ավելի պարզ վարչարարություն, եկամտային ու շահութահարկի ավելի ցածր տոկոսադրույքներ:

Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածի համայնքներից հայերը տարհանվել են ապահով գոտիներ՝ հիմնականում Հալեպ: Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներն այսօր «Էպիկենտրոնին» պատմել են մեր հայրենակիցների, ընթացող ռազմական գործողությունների հետևանքով տուժածների վիճակի մասին, հայտնել, որ 400 հայ ընտանիք դեռ շարունակում է մնալ ռմբակոծված Ղամիշլիում: Էրդողանի սկսած ավերիչ գործողությունները կանխելու համար Եվրոպական որոշ երկրներ դադարեցնում են զենքի մատակարարումը Թուրքիային: Թեմայի շուրջ Աիդա Կարապետյանի հարցերին է պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը:

Ուկրաինայի Լվով քաղաքում հաջող մրցելույթներ ունեցած հայ բռնցքամարտիկները ժամանել են Հայաստան: Ընդհանուր առմամամբ Լվովյան մրցաշարում մեր մարզիկները նվաճեցին 7 մեդալ և թիմային հաշվարկում գրավեցին 2-րդ տեղը՝ զիջելով միայն մեծաքանակ թիմով մասնակցող Ուկրաինայի հավաքականին:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի հոբելյանական համերգը: Միջոցառումն անցկացվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի հովանավորությամբ: Օրեր առաջ սիրված դերասանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը խոստացել էր՝ հոբելյանական երեկոն կանցկացվի ամենաբարձր մակարդակով: Վաստակաշատ դերասանի 70-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել են Ծառուկյան ընտանիքի անդամները, Աշոտ Ղազարյանի հարազատները, ընկերներն ու արվեստի երկրպագուները: Երեկոն հագեցած է եղել բազմաթիվ անակնկալներով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։