Նորի տարին նոր սակագնով. արդեն մեկ շաբաթ Հայաստանը Ռուսաստանից բնական գազ գնելիս ավելի թանկ է վճարում: Գնաճն իր մեջ մի քանի ենթատեքստ է պարունակում՝ նախ քաղաքական, ապա նաև տնտեսական: Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը կարծում է, որ մեր երկիր մատակարարվող գազի գնի բարձրացման վրա մեծ ազդեցություն ունեն ռուս-բելառուսական հարաբերությունները: Հարցը տնտեսական հարթությունում դիտարկելիս էլ, ըստ նրա, պետք է հաշվի առնել էներգետիկ ոլորտի համաշխարհային խնդիրները:
Կարագանդա քաղաքում Ամանորի գիշերը հայերի մասնակցությամբ կենցաղային վիճաբանության ժամանակ կատարված սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Արդեն մի քանի օր որոշակի ուժեր փորձում են ազգամիջյան խռովություններ հրահրել: Սպանության համար նախ կասկածվում էին ադրբեջանցիներ, ավելի ուշ հայտարարվեց հայերի մասնակցության մասին: Տեղի հայ համայնքը սպանված 22-ամյա երիտասարդի ընտանիքից ու ղազախներից ներողություն է խնդրել: Կատարվածին անդրադարձել են երկու երկրների մի շարք գերատեսչությունների ղեկավարներ, քաղաքական գործիչներ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv