Items filtered by date: Ուրբաթ, 11 Հունվարի 2019
Ուրբաթ, 11 Հունվարի 2019 22:15

Էպիկենտրոն 11.01.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 11 Հունվարի 2019 20:15

Անցուդարձ 11.01.2019

Published in Անցուդարձ

Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ ազատության մեջ: Դատարանը հետաձգել է նախկին պատգամավորին կալանքից ազատելու դեմ դատախազության բողոքի քննությունը: Դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտնել է, որ իր պաշտպանյալը դատական նիստին չի մասնակցել՝ վատառողջ լինելու պատճառով: Նիստին զուգահեռ դատարանի բակում տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները դատարանից պահանջել են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։

Աբխազիան այսօր փակել է ելքն ու մուտքը դեպի Վրաստան: Պատճառը հարևան երկրում տարածված H1N1 վիրուսն է: Հայաստանում այդ օրինակին չեն պատրաստվում հետևել, քանի որ վիրուսը, միևնույնն է, մեր երկրում կա: Առողջապահության նախարարության մասնագետն այսօր խոսել է դրա տարածման մասին և հաստատել, որ H1N1 վիրուսից Հայաստանում մեկ մարդ է մահացել: Փոխարենը իրականությանը չի համապատասխանում լուրը, թե Արաբկիր Բ/Կ-ում անցած գիշեր 3-ամյա աղջկա մահվան պատճառը նույն վիրուսն է: Արտաքին գործերերի նախարարությունն էլ հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Վրաստանում վիրուսից մահացածների մեջ հայեր չկան:

Ավտոներկրողները ցանկացնում են մուտք գործել հարկային դաշտ, սակայն պայմանները ձեռնտու չեն: Դրանց բարելավման նպատակով նրանք այսօր բողոքի ակցիա են անցկացրել Բրազիլիայի հրապարակում: Ակցիայի մասնակիցները հայտնել են, որ ՊԵԿ նախաձեռնած փոփոխությունները կտրուկ մեծացրել են իրենց ծախսերը, հանգեցրել բազմաթիվ անօրինական տուգանքների: Ավտոներկրողները ցանկություն են հայտնել իրենց պահանջները ներկայացնելու անձամբ Նիկոլ Փաշինյանին:

Պետական վերահսկողության ծառայության պետը պատասխանել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի` տարեվերջին հրավիրած ասուլիսի ժամանակ ծառայության և իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Դավիթ Սանասարյանն Արամ Սիմոնյանի հայտարարությունները որակել է ճչացող և իրականությունից կտրված, որոնք որևէ կերպ չեն կարող իրավիճակ փոխել: ԵՊՀ ռեկտորի ասուլիսից հետո Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, նշելով՝ «Նայեցի ԵՊՀ ռեկտորի մամուլի ասուլիսը: Պարոն ռեկտորը կա՛մ խորը մոլորության մեջ է, կա՛մ էլ փորձում է մոլորության մեջ գցել հանրությանը։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»: Իսկ ցավոտ պատասխանների մասին ՝ ներկայացվող տեսանյութում:

 

Ուրբաթ, 11 Հունվարի 2019 16:30

Մուլտիկնիկ 11.01.2019

Published in Մուլտիկնիկ

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվել է նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի բողոքի քննությունը: Գեւորգյանը, սակայն, մեղադրանքը չի ընդունում: Հիշեցնենք, Արմեն Գևորգյանին վերագրվում է 4 ծանր հանցագործություն, որոնք վերաբերում են արդարադատությանը խոչընդոտելուն, սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելուն, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելուն և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն: Խափանման միջոցի բողոքը դատարանը կքննի հունվարի 17-ին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։