Հայաստանի Հանրապետության անկախության օրը ամբողջ հանրապետությունն ունենալու է տոնական օրվա խորհրդին համապատասխան ձևավորում: «Կազմակերպիչները, կառավարությունն արել են ամեն ինչ, որպեսզի այդ օրը վերածվի իրական տոնի ամբողջ Հայաստանի տարածքում»,- հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսում տեղեկացրել են միջոցառման կազմակերպիչները: Անկախության տոնակատարությանը մասնակցության հրավեր կուղարկվի Հայաստանի երեք նախագահներին էլ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
«Yerevan today»-ի խմբագիր Սևակ Հակոբյանը վստահեցնում է, որ իրավապահների կողմից խուզարկություններն արվել են խախտումներով: Այդ առիթով նրանք պատրաստվում են դիմել մամուլի ազատության խնդիրներով զբաղվող հայաստանյան և միջազգային կառույցներին: Խուզարկությունից հետո իրավապահները տարել են իր համակարգիչն ու կայքի աշխատակիցների կոշտ սկավառակները:Ըստ կայքի խմբագրի ներկայացրած հայտարարության, իրավապահները կասկածներ ունեն, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի սկանդալային հեռախոսազրույցի ձայնագրությունն առաջինը տարածվել է «Yerevan today» կայքից ու ավելի ուշ հեռացվել: Տեղադրման մասին ինֆորմացիան պահպանել էր գուգլ որոնողական համակարգը:
Հայաստանի ազգային արխիվում հյուրընկալել են հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Նա ծանոթացել է կառույցի ընթացիկ գործունեությանը, իրականացվող ծրագրերին: Հանրապետության նախագահն արխիվին է հանձնել հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանացի մեծ մարդասեր Արմին Վեգների լուսանկարների նեգատիվը, որն ինքը ժամանակին անձամբ է ձեռք բերել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջատարները՝ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, բազմամարդ հանդիպում են անցկացրել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ: ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն անդրադարձել է երեկվանից իր հասցեին սոցիալական ցանցերը հեղեղած վիրավորանքներին՝ նշելով, որ չէր մտածում, թե պետական ինստիտուտներն իրենց գործը թողած պետական ռեսուրներով վարձած ֆեյքերի միջոցով պատերազմ են հայտարարելու: Զոհրաբյանը խոստովանել է՝ դրանից հետո սեփական ինքնարժեքի մասին կարծիքն էլի բարձրացավ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv