Items filtered by date: Չորեքշաբթի, 28 Նոյեմբերի 2018
Չորեքշաբթի, 28 Նոյեմբերի 2018 23:45

Էպիկենտրոն 28.11.2018

Published in Էպիկենտրոն

«Զիբիլիքսի»  գործով կա 11 մեղադրյալ, բոլորն էլ ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը: Քննչականի պետն աղմկահարույց հայտարարություն է արել նաև Մանվել Գրիգորյանի գործով: Պարզվում է՝ նրան պատկանող անշարժ գույքերի մեծ մասը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով, և դրանք պետականացնելու համար  Հատուկ քննչական ծառայության ղեկավարը դիմել է տարածքային կառավարման նախարարին: Գլխավոր քննիչի և ԱԱԾ ղեկավարի գաղտնալսման գործով պատվիրատուի շրջանակը հայտնի է, սակայն փաստական ապացույցներ չկան: Արթուր Վանեցյանն ասել է, որ սկանդալային հեռախոսազանգը համացանցում հայտնվել է  Իսպանիայից:  Իրավապահ մարմինների ղեկավարների աղմկահարույց հայտարարություններն ու  ընտրություններին ընդառաջ կաշառք բաժանողների մասին՝ մեկ տեսաշարով: 

Չորեքշաբթի, 28 Նոյեմբերի 2018 17:22

Ջրի սակագինը կթանկանա՞

Չորեքշաբթի, 28 Նոյեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 28.10.2018

Published in Մուլտիկնիկ

Անհավասար մարտում նրանք չխնայեցին կյանքը՝ ապրիյան պատերազմի ժամանակ նոր հերոսական տարեգրություն գրելով: Արցախում են Ադամ Սահակյանի ընտանիքի անդամները: Ապրիլյան պատերազմից հետո Սահակյաններն առաջին անգամ այցելել են այն զորամաս, որտեղ ծառայել է իրենց որդին, Ադամի ծնողները եղել են նաև հերոսի անվան մարտական դիրքում: Պատմում է Արցախի մեր գործընկեր Մարինե Մկրտչյանը:

Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում բացարձակ անընդունելի է՝անկախ նրանից, թե ում նկատմամբ է դա կատարվել և որտեղ: Այս երևույթների բացառման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի դրանց կանխարգելումը: Երևանում մեկնարկել է «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության տասնամյակ» խորագրով համաժողովը: Խոշտանգումների և դաժան, անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի դեմ պայքարում Հայաստանը պատշաճ կատարում է միջազգային հանձնառությունները:  Համաժողովից հետո Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է լրագրողների հարցերին: Արման Թաթոյանը մեկնաբանել է ՀՀԿ-ի այն հայտարարությունը, թե քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատարի խոսքում ատելության դրսևորումներ են նկատվում:

"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կայացած հանրահավաքով մեկնարկել է ԲՀԿ մարզային քարոզարշավը: "Այսօր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերը տնտեսական հեղափոխության անհրաժեշտությունն է", - աբովյանցիներին ասել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահն իր համաքաղաքացիներին ներկայացրել է "Բարգավաճ Հայաստանի" նախընտրական ծրագրի դրույթները, անդրադարձել երկրի ներքին և արտաքին խնդիրներին, խոսել հայրենադարձության և ներդրումների անհրաժեշտության մասին: "Ոչ թե տեսականորեն , այլ գործնականում գիտեմ յուրաքանչյուրիդ խնդիրը, պատրաստ եմ օգտագործել իմ անձնական կապերը ներդրումներ գրավելու համա", - աբովյանցիներին ասել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարը նաև հայտնել է, որ իր թիմակիցներին հրահանգել է քարոզարշավը վարել կոռեկտ և որևէ քաղաքական գործչի հասցեին որևիցե վատ բան չասել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։