Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները վաղ առավոտից հավաքվել էին Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գործուն քայլեր` իրենց որդիներին հայտնաբերելու ուղղությամբ: Նրանց ընդունել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: