Մայոր Գարուշ Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ «Արիության», կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին ու Գրիշա Մաթևոսյանին՝ «Մարտական ծառայության» մեդալներով: Նախագահն այսօր նաև զինվորական կոչումներ է շնորհել Հայոց բանակի բարձրաստիճան սպաներին: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի սահմանի նկատմամբ ագրեսիան Ադրբեջանի կողմից թշնամանքի և ատելության հերթական դրսևորումն է: Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, որոնք հայտարարել են այս պահին տարաձայնությունները մի կողմ դնելու և միավորվելու մասին, որովհետև մեր դռան առջև նորից վտանգն է և թշնամին: