Իսրայելի հայերը բողոքի ցույց են կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի: Նրանք ավտոերթ են արել ու պահանջել երկրի իշխանությունից դադարեցնել ագրեսոր Ադրբեջանի զինումը: Երթը, սակայն, խաղաղ չի անցել: Ադրբեջանցիները հարձակվել են մեր հայրենակիցների վրա, կոտրել նրանց մեքենաները, պատռել դրոշները: Միջադեպի հետևանքով տուժել է երթի մասնակից հայերից մեկը, հարուցվել է քրեական գործ, 3 ադրբեջանցի ձերբակալվել է:
Ի աջակցություն Արցախի և ընդդեմ ադրբեջանա-թուրքական դաշինքի ակցիաներ են անցկացվել նաև Լոնդոնում, Պրահայում, Ժնևում և Իսայելում: Մեր հայրենակիցների պահանջը նույնն է՝ չլռել և դատապատել թուրք-ադրբեջանական հանցավոր քաղաքականությունը, չսատարել ահաբեկչությանը, ճանաչել Արցախի անկախությունը: Իսրայելի մեր հայրենակիցներն էլ պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:
«Զինուժ մեդիան» անդրադարձել է Գյանջա քաղաքի մասին ադրբեջանական քարոզչամեքանայի տարածած ստերին, համաձայն որոնց Հայաստանի տարածքից հարվածներ են հասցվել քաղաքին: Տեսանյութում ոչ միայն կետ առ կետ բացահայտվում է ադրբեջանական կեղծիքը, այլև բացատրվում է, թե ինչպիսի պարզունակ միջոցների է դիմում հակառակորդի քարոզչամեքենան՝ ապատեղեկատվություն տարածելու համար:
Եվրոպական տարբեր քաղաքներում չեն դադարում ցույցերը՝ ի աջակցություն Արցախի և Հայաստանի: Եվրոպայի հայերը շարունակում են փակել միջպետական նշանակության կարևոր մայրուղիները՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի վրա: Մեր հայրենակիցներն այսօր՝ վաղ առավոտից, ժամեր շարունակ փակ են պահել Ֆրանսիա-Իսպանիա միջպետական ճանապարհը։
Արցախի Գիշի գյուղի բնակիչները պատերազմն արհամարհում են: Նույնիսկ այս օրերին իրենց սովորույթներից չեն հրաժարվում՝ և՛ հյուր են ընդունում, և՛ հյուրին մի լավ հյուրասիրում: Այստեղ մեծից փոքր վստահ են՝ հաղթանակի լուրը շուտով կլսեն: Վստահում են թե՛ արցախ
Ռազմաճակատում կռիվ տվող ամեն զինվոր լավ գիտի իր խնդիրն ու անելիքը: Երիտասարդ զինծառայող Էդգար Մարկոսյանը հասցրել է հակառակորդի 10 տանկ ոչնչացնել, կանգնեցնել թշնամու բազմաթիվ շարասյուներ: «Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել Արցախի մերօրյա հերոսի մասին, որի խիզախությունն արդեն «Ոսկե արծիվ» շքանշանով է գնահատվել:
«Ո՛չ վախենալու, ո՛չ հետքայլ անելու իրավունք չունենք, ոչ էլ մտածել ենք դրա մասին»,- ռազմաճակատ մեկնելուց առաջ հայտարարել են զինվորագրված տղաները: Նրանք նշել են, որ սահման են գնում մարտական տրամադրությամբ ՝ ընտանիքը, հայրենի հողը պաշտպանելու ու թշնամուն հաղթելու նպատակով: «Զինուժ» մեդիան ռազմաճակատ մեկնող զինվորագրված տղաների մասին տեսանյութ է հրապարակել։
Բացի Ստեփանակերտից և Շուշիից, թշնամին գիշերը թիրախավորել է նաև այլ խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղը: Բարեբախտաբար զոհեր չկան, նախնական տվյալներով՝ վիրավորվել է քաղաքացիական երեք անձ: Համայնքին հասցվել է նյութական մեծ վնաս: Արցախի մեր գործընկերներն են հարվածից րոպեներ անց եղել Շոշում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv