Items filtered by date: Հինգշաբթի, 08 Օգոստոսի 2019
Հինգշաբթի, 08 Օգոստոսի 2019 22:05

Էպիկենտրոն 08.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 08 Օգոստոսի 2019 19:34

Ղրղզստանի էքս-նախագահը ձերբակալվեց

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի դիմադրությունը տևեց ընդամենը մեկ օր: Ալմազբեկ Աթամբաևը հանձնվել է Ղրղզստանի իշխանությանը: Նախօրեին նախկին նախագահի կողմնակիցների և ուժայինների միջև բախումները վերսկսվել էին, երբ հատուկջոկատայինները Աթամբաևին ձերբակալելու օպերացիա էին սկսել նրա առանձնատանը։ Ուժայինները Աթամբաևի կողմնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ են կիրառել, որի հետևանքով 48 մարդ տուժել է, այդ թվում՝ լրագրող և հատուկջոկատային։ Կա 1 զոհ։ «Իմ կողմնակիցների մոտ զենք չի եղել, ես անձամբ եմ կրակել հարձակման ժամանակ»,-խոստովանել է Ղրղզստանի նախկին նախագահը:

Ինչպե՞ս է օտարերկրյա լրատվամիջոցի ձեռքում հայտնվել քննության գաղտնիք համարվող տեղեկատվությունը:Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ծառայողական քննությունը կտա այս հարցի պատասխանը: Լրագրողների հետ ճապազրույցում ծագումով արցախցի պաշտոնյան բացառել է իր հնարավոր առաջարդումն Արցախի ընտրություններում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն էլ խոսել է կապի օպերատորների հետ տարվող աշխատանքներից՝ պնդել, որ առաջիկայում սակագների նվազում կլինի:

Քաշքշոց և վիճաբանություն քաղաքպետարանի դիմաց: Հերթական անգամ աղբահանության դեմ բողոք անցկացնող և աղբ բերած քաղաքացիներից երկուսը՝ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը, բերման են ենթարկվել: Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև ակցիայի մասնակիցների հետ վիճաբանող քաղաքացուն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում մոտ երկու ժամ մնալուց հետո վիճաբանող Սամվել Ստեփանյանն ու Սոնա Աղեկյանը ազատ են արձակվել: Սոնա Աղեկյանը տեղեկացրել է, որ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ենթարկվել է վարչական տույժի:

2008-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին, կամ առողջությանը ծանր ու միջին ծանրության վնաս հասցված անձանց կտրամադրվի դրամական աջակցություն: Կառավարությունն այսօր ընդունել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած նախագիծը: Դրանով սահմանվում են տուժած անձանց աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը: Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ պարտադիր զինվորական ծառայողների ասմական դրամական ապահովումն ավելանում է: Նախքան նիստի օրակարգի հարցերին անդրադառնալը վարչապետի խնդրանքով քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Ամուլսարի հանքում տեղի ունեցած միջազգային փորձաքննության հետ կապված վերջին մանրամասները:

Գրպանահատության դեպքերը Հայաստանում աննախադեպ աճ են գրանցել: Այնուամենայնիվ ոստիկանությունը վստահեցնում է, որ իրավիճակը վերահսկելի է: Դժգոհ են միայն քաղաքացիների լռությունից, հորդորում են գրպանահատության դեպքերն աչքաթող չանել և դիմել իրավապահ մարմիններին: Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի օրակարգում լինելու են նաև այս խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ:

Հանրային խորհրդի անդամներն ու պետական սեկտորի ներկայացուցիչներն այսօր մեկ ժամից ավելի քննարկել են Երևանի անավարտ շինությունների ճակատագիրը: Խորհրդի ֆինանսատնտեսական ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահը նշել է,որ խոսքն այն տարածքների մասին է, որոնց համար 15-20 տարի առաջ շինթույլտվություն է տրվել, սակայն շինարարությունը դադարեցվել է: Խնդրին լուծում տալու համար Հանրային խորհուրդը նախագիծ է պատրաստում, որը ներկայացնելու է Կառավարությանը: Հանրային խորհուրդն առաջարկում է կառուցապատվող տարաքծներից որոշները դուրս բերել երկրորդական շուկա:

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցների և ուժայինների միջև բախումները վերսկսվել են, երբ երկրի հատուկ ջոկատայինները նախկին նախագահին ձերբակալելու օպերացիա են սկսել նրա առանձնատանը։ Ուժայինները Աթամբաևի կողմնակիցների նկատմամբ հատուկ միջոցներ են կիրառել, որի հետևանքով 48 մարդ տուժել է, այդ թվում՝ լրագրող և հատուկջոկատային։ Կա 1 զոհ։ «Իմ կողմնակիցների մոտ զենք չի եղել, ես անձամբ եմ կրակել հարձակման ժամանակ»,-խոստովանել է Ղրղզստանի նախկին նախագահը:

 «Հայաստանը կանգնած է բնապահպանական բավական բարդ խնդիրների առաջ, որոնք չլուծելու դեպքում երկիրն ավելի լուրջ խնդիրների է բախվելու»,- ասել է Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը: Ըստ նրա՝ պետք է լուրջ ուշադրություն դարձնել մեր ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: «Խոսվում է, որ Հայաստանում ջրի պակաս կա: Նման խնդիր չկա, կա ջրի ոչ արդյունավետ օգտագործում»,- նշել է Շահազիզյանը՝ ավելացնելով, որ ջրային ցանցը սարսափելի վիճակում է, քանի որ մեր երկրում ջրի կորուստը կազմում է 70-80 տոկոս:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։