Items filtered by date: Երկուշաբթի, 05 Օգոստոսի 2019
Երկուշաբթի, 05 Օգոստոսի 2019 22:02

Էպիկենտրոն 05.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Ալավերդիում «Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունն այսօր երթ է իրականացրել՝ հանուն աշխատատեղերի պահպանման: Նրանց են միացել նաև Ալավերդու պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ «Վալլէքս» ընկերությունը փորձում է ամեն գնով խաթարել Թեղուտի հանքավայրի շահագործումը: Բանն այն է, որ Թեղուտի հանքավայրը պատկանում էր «Վալլէքս» ընկերությունների խմբին, որը վերջին շրջանում ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով կորցրեց հանքավայրը: Այժմ նոր սեփականատեր կա, և Կառավարությունը հուլիսի 8-ին թույլատրել էր Թեղուտի վերագործարկումը:

Երկուշաբթի, 05 Օգոստոսի 2019 18:52

Թուրքիան ներխուժում է Սիրիա

Այլ երկրների տարածքներ ներխուժելու թուրքական գործելաոճը չի փոխվել: Այս անգամ Թուրքիայի թիրախում նորից Սիրիան է: Այդ երկրի նախագահ Էրդողանը պատճառաբանում է, թե Սիրիայի տարածքից քրդերը մշտապես հարձակվում են իրենց վրա, իսկ վերլուծաբանները վստահ են, որ Թուրքիան ուղղակի ցանկանում է ամրացնել դիրքերը տարածաշրջանում: 

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները աղբահանության ու «Սանիթեքի» պարտականությունները չկատարելու մասին քաղաքապետի հարցազրույցը լսելուց հետո վստահ են, որ քաղաքային իշխանությունն իսկապես այլ ելք չուներ, քան իր միջոցներով աղբահանություն անելը: Բայց նաև վստահ են՝ դա հարցի երկարաժամկետ լուծում չէ: Առաջարկում են լուծարել «Սանիթեքի» հետ պայմանագիրը, որպեսզի նաև քաղաքի մաքրությունը բյուջեի վրա թանկ չնստի:

Մեր երկրում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունն այսօր հյուրընկալել էր Հատուկ օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկներին: Նրանք ներկայացնում են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը: Դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին հայ մարզիկներին շնորհակալագրեր, նվերներ է հանձնել: 7-րդ Հատուկ օլիմպիական խաղերն այս տարի անց էին կացվել Աբու Դաբիում: Միջոցառմանը մասնակցել են աշխարհի 200 երկրներից ավելի քան 7.500 մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող մարզիկներ:

Երկու տասնամյակ իրենց տների սխալ չափագրումների համար պայքարող կոնդեցիները բողոքելու նոր առիթ ունեն: Նրանք այսօր ակցիա են իրականացել Հայպետհիդրոմետի նախկին շենքի դիմաց: Նրանց պնդմամբ՝ փակում են Կոնդից դեպի Լեոյի փողոց տանող իրենց հիմնական ճանապարհը: Բնակիչներն ասում են,որ Հայպետհիդրոմետի շենքի տարածքում նախկին իշխանավորները հյուրանոց են կառուցում և մտադիր են փակել դալանը: Երևանի քաղաքապետարանից «Էպիկենտրոնին» վստահեցրել են, որ Լեոյի 54 հասցեում գտնվող դալանը չի փակվելու: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի միջամտությամբ՝ միջանցքը բնակիչների համար բաց է մնալու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում ամփոփել է իր երկշաբաթյա արձակուրդը և մի շարք հայտարարություններ արել: Կառավարության ղեկավարը խոսել է 2014թ.-ին պատրաստված մի գաղտնի զեկույցի մասին, որն ըստ նրա՝ ապացուցում է, որ հեղափոխությունից առաջ և հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Վարչապետն անդրադարձել է նաև հանրությանը հետաքրքրող վերջին իրադարձություններից մի քանիսին, նշել, որ Իջևանում իշխանության գործողությունները հանրային լիարժեք աջակցություն ունեն: Արձակուրդից հետո աշխատանքային առաջին օրվա մեկնարկը Փաշինյանը տվել է Մխիթար Սպարապետին նվիրված օրվա առթիվ Խնձորեսկ այցելելով: Բարձրաստիճան պաշտոնյաները պարել են Խնձորեսկի «Ճոճվող կամրջի» վրա:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ զինվոր որդիներին տեսակցելու հերթը հասավ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք և հարակից գյուղեր: Հայրենիքի սահմաններն աչալրջությամբ հսկող զինվորների ավելի քան 70 ծնող, նաև նրանց հարազատները հիմնադրամի աջակցությամբ հնարավորություն են ստացել մեկնելու Արցախ: Հիմնադրամը հոգացել է նաև սննդի հարցը, զինվորների համար ծանրոցներ է նախապատրաստել՝ անհրաժեշտ պարագաներով: Ակցիայի պատասխանատուները վստահեցրել են, որ այն շարունակական է լինելու:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ զինվոր որդիներին տեսակցելու հերթը հասավ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք և հարակից գյուղեր: Հայրենիքի սահմաններն աչալրջությամբ հսկող զինվորների ավելի քան 70 ծնող, նաև նրանց հարազատները հիմնադրամի աջակցությամբ հնարավորություն են ստացել մեկնելու Արցախ: Հիմնադրամը հոգացել է նաև սննդի հարցը, զինվորների համար ծանրոցներ է նախապատրաստել՝ անհրաժեշտ պարագաներով: Ակցիայի պատասխանատուները վստահեցրել են, որ այն շարունակական է լինելու:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։